Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ

Դեկտեմբեր 29, 2009թ. 13:51

KAR_1849-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով:

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդանոցը,  պոլիկլինիկան և ծննդատունը: Նախատեսվում է այստեղ տեղափոխել նաեւ Հրազդանի բժշկական քոլեջը:

Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է  հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի արդիականացումը թելադրված է նաեւ ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի  նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն