Ձերբակալվելու համար Անկարայում որոնվում են քուրդ պատգամավորներ
Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ`Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում: Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4 պատգամավորներ պետք բերման ենթարկվեին:
«Անկարան ճակատագրական պահեր է ապրում» վերտառությամբ լրատվությունում նշվում է, որ ոստիկանները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և պատգամավորներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Էմինե Այնային դատարան տանելու համար այսօր առավոտյան այցելել են «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) գլխավոր գրասենյակ, սակայն վերջիններս գրասենյակում չեն եղել: Շենքում եղել է միայն «ԽԺԿ» առաջնորդ Դեմիր Չիչեքը: Նշենք, որ նախկին «ԺՀԿ»-ական պատգամավորներն այժմ միացել են վերոնշյալ կուսակցությանը:
Տեղեկացվում է նաև որոնման մեջ գտնվող Ահմեթ Թյուրքի և Այսել Թուղլուքի նկատմամբ ձերբակալման վճիռ է արձակվել:
Ակնհայտ է, որ Թուրքիայում դեռևս` ոչ է օրենքի ուժը, այլ ուժի օրենքը. Քաղաքական մանրումեծ հարցերն այս երկրում լուծվում են հիմնականում բռնությամբ և ուժով: Եվրաաընտանիքին ինտեգրվել ցանկացող Թուրքիայում դեռ շարունակում են քաղաքական հայացքների, ազգային փոքրամասնության շահերը պաշտպանելու համար մարդկանց «ձեռքերն ու բերանը կապել»:
ArmAr.am












