Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Արտաքին պարտքը գնալով մեծանում է

Դեկտեմբեր 29, 2009թ. 12:00

«Հայաստանի արտաքին պարտքը իր բարձրակետին կհասնի 2013-2014թթ», -այս մասին այսօր լրագրողներին է տեղեկացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ 2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմում է 1045,6 մլրդ դրամ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ակնկալում է Եվարամիությունից 100 մլն եվրոյի չափով բյուջետային վարկ ստանալ, որից 35 մլն կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով:

Այժմ Հայաստանը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ 100-120 մլն դոլարի չափով վարկի ներգրավման շուրջ: Վարկը կներդրվի ադամանդագործության ոլորտում: Այս հարցում արդեն հետաքրքրություն է դրսևորել ռուսական АЛРОСА ընկերությունը, վերջինս պատրաստ է  տրամադրել անհրաժեշտ հումք։  Ֆինանսների նախարարը հավելել է, որ վարկը կտրամադրվի անմիջապես այդ ոլորտի ձեռնարկություններին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն