Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին»-ի մեդալով

Դեկտեմբեր 29, 2009թ. 19:27

IMG_2322«ՎիվաՍելՄՏՍը ցանկանում է ժպիտ տեսնել բոլորի աչքերում»,- Ռալֆ Յիրիկյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի   հատկացրած ավելի քան 6 միլիոն դրամի աջակցության շնորհիվ լուծվել է 15-ամյա վաղեմության խնդիրը: Կառուցման օրվանից տանիքի խնդիր ունեցող Վանաձորի տիկնիկային թատրոնը ձերբազատվել է այդ հոգսից:

Շենքը, որտեղ գործում է Վանաձորի տիկնիկային թատրոնը, սկզբում շահագործվել է որպես ծաղկի սրահ: 1993 թվականին, քաղաքային իշխանությունների որոշմամբ, այն հատկացվել է տեղի տիկնիկային թատրոնին: Ակնհայտ է, որ  հանրապետության համար դժվարին այդ տարիներին հապճեպ, մետաղյա կոնստրուկցիայից կառուցված շինությունը այլ նպատակների ծառայեցնելու ցանկությունը չէր կարող լինել լիարժեք: Տեղի բնակլիմայական պայմանների  անհրապույր հետևանքերը 15 տարի շարունակ զգացել են ոչ միայն  թատրոնի դերասանները, այլև  փոքրիկ հանդիսատեսը: Գարնանն ու աշնանը տեղացած անձրևի պատճառով շարքից դուրս է եկել բեմական գույքը, իսկ ձմռանը` մանուկները ստիպված են եղել հանդիսատեսի դերը ստանձնել անհրապույր ու ցուրտ պայմաններում:

Վանաձորի փոքրիկ հանդիսատեսին անահանգստացնող խնդիրն արդեն անցյալում է: Նոր եռանդով ստեղծագործելու ցանկություն կունենա նաև Հայաստանում և երկրի սահմաններից դուրս` Փարիզում, Մարսելում, Լիոնում հյուրախաղերով ներկայացած թատերախումբը:IMG_2298

«Երբեմն մարդիկ հումորով ասում են, որ ավելի լավ կարելի է ստեղծագործել դժվար պայմաններում: Եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտության փոքրիկ հատիկ կա` վստահ եմ, որ այդ ստեղծագործությունները տխուր են լինելու: Իսկ ՎիվաՍելՄՏՍը ցանկանում է ժպիտ տեսնել բոլորի աչքերում: Սա մեր ամանորյա նվերն է Վանաձորի փոքրիկներին: Ակնկալում ենք, որ նոր եռանդով գործող տիկնիկային թատրոնի շնորհիվ, Թումանյանի հայրենակիցներն ավելի մոտ կլինեն Ամենայն Հայոց Բանաստեղծի արվեստին և դրանով` հայկական մշակույթին»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Նկատի ունենալով Հայաստանում գործող կրթության և մշակութային օջախներին ցուցաբերած նյութական ու բարոյական անուրանալի մեծածավալ աջակցությունը և հայանպստ, ազգասեր գործունեությունը, «Մաշտոց» կրթամշակութային հիմնադրամի նախագահության որոշմամբ ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին»ի մեդալով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն