Էրդողանը Ռուսաստանում կքննարկի ղարաբաղյան հարցը
Հունվար 11, 2010թ. 09:00
Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով կժամանի Ռուսաստան։
Պատահականություն է, թե զուգադիպություն, դժվար է ասել, սակայն իրողությունն այն է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի է ունենում այն նույն օրը, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը կսկսի հայ-թուրքական արձանագրությունների ուսումնասիրման գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քննարկվելու են տնտեսական, էներգետիկ հարցեր։ Սակայն, այս հարցերին զուգահեռ, ինչպես ընդգծում են նույն աղբյուրները, Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ խոսվելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։
ArmAr.am












