Ուկրաինայում նախագահական ընտրություններ են
Հունվար 11, 2010թ. 09:30
ԵԽԽՎ պատվիրակությունը հունվարի 14-ից 18-ը կժամանի Ուկրաինա:
Պատվիրակության 39 անդամները հետևելու են հունվարի 17-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին:
ԵԽԽՎ պատվիրակությունը կգլխավորի Հունգարիայի ներկայացուցիչ Մատյաշ Էորշին:
Անցկացվող նախագահական ընտրություններին հետևելու համար Ուկրաինա կժամանեն նաև ԵԱՀԿ, ՆԱՏՕ և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդները:
ԵԽԽՎ պատվիրակությունը կհանդիպի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
ArmAr.am












