Գլխավոր » Լրահոս

Իրանի նախկին դատախազը պատասխանատու է ցուցարարների մահվան համար

Հունվար 11, 2010թ. 11:38

Իրանում խորհրդարանական հանձնաժողովը 3 ցուցարարների մահվան համար պատասխանատու է ճանաչել Թեհրանի նախկին դատախազ Սաիդ Մորթազավիին:

Հիշեցնենք, որ ցուցարարները զոհվել են նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Մորթազավին պնդել է, որ ձերբակալված ցուցարարները կալանքի տակ գտնվեն ոչ թե բանտում, այլ Քախրիզակ ճամբարում, որտեղ վերջիններս նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանացել: Այդ ամենի հետևանքով ցուցարարներից երեքը մահացել են:

Իրանի իշխանությունները ստիպված փակել են Քախրիզակ ճամբարը, պաշտոնից հեռացրել Թեհրանի դատախազին և համաձայնվել են դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն