Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

1989թ. հունվարի 12-ին ԼՂԻՄ-ում հաստատվեց կառավարման հատուկ ձև

Հունվար 11, 2010թ. 12:11

lxh1989թ. հունվարի 12  ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ընդունեց` ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձևի հաստատման և Արկադի Վոլսկու գլխավությամբ Հատուկ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) կազմավորման մասին Հրամանագիրը:

Սույն հրամանագրով կասեցվեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի և ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի գործունեությունը:

Փաստորեն, հատուկ կառավարում մտցնելու մասին Հրամանագրի ընդունումը նշանակում էր ԼՂԻՄԻ փաստացի դուրսբերում

Ադրբեջանական ԽՍՀ անմիջական ենթակայությունից:

Ասենք նաև, որ կառավարման հատուկ ձև մտցնելը համահունչ էր ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի ութերորդ նստաշրջանի` Ադրբեջանական ԽՍՀ կազմից մարզի դուրս գալու մասին որոշման հետ:

Այդուհետ, մարզը դրվեց Կենտրոնի անմիջական ենթակայության տակ. այդ կարգավիճակը` ժամանակագրական առումով, Լեռնային Ղարաբաղի վերջին կարգավիճակն էր խորհրդային ժամանակաշրջանում:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն