Թուրքական պետական լկտիության գագաթնակետը
Նախորդ տարեվերջին Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 2010 թվականին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Սակայն, ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է, որ եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար, գմբեթին խաչ չի տեղադրվելու և այն շարունակելու է գործել որպես թանգարան:
Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն վերջերս ասել էր. «Մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանությունն արված է: Եկեղեցին կվերաբացվի 2010-ի սեպտեմբերի 12-ին»: Սակայն պարզվում է` Թուրքիայի Մշակույթի նախարարությունը դա հավանության չի արժանացրել:
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Վանից առաջադրված պատգամավոր Օզդալ Ուչերի այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրելու և եկեղեցին վերաբացելու ուղղությամբ, մշակույթի նախարարը պատասխանել է, որ այդ եկեղեցին նախարարությանը կից մի թանգարան է համարվում և օգտագործվելու է բացառապես զբոսաշրջային այցելությունների նպատակով:
Հիշեցնենք, որ վերանորոգված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 29-ին, որին մասնակցել են Պոսլո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, ՀՀ մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլլա Քոչը և այլք: Այդ օրվանից Սուրբ Խաչ եկեղեցին մնացել է առանց խաչի ու գործում է որպես թանգարան: Ահա թուրքական պետական լկտիության գագաթնակետը: Սուրբ Խաչի հետ նման կերպ վարվելով` բարոյազուրկ թուրքերը չես հասկանում, թե այդ ինչ բարոյական իրավունքով էին վատաբանում Շվեյցարիային, որտեղ բոլորովին վերջերս արգելվել էր մինարեթների կառուցումը:
ArmAr.am












