Դավութօղլու.«Սահմանները պատից պետք է վերափոխենք դռան։ Իսկ դուռը մտնելու համար է»
Հունվար 11, 2010թ. 13:50
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից պետք է վերափոխենք դռան։ Իսկ դուռը մտնելու համար է, դուռը բաց է, իսկ պատը չես կարող բացել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
ArmAr.am












