Ադրբեջանական կողմի սահման խախտելու հերթական փորձը
Հունվար 11, 2010թ. 14:40
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2009թ. դեկտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանը խախտելու հերթական փորձը:
Ժամը 9:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիևը: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Հարուցվել է քրեական գործ, ճշտվում են դեպքի մանրամասները:
ArmAr.am












