Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Նամակ Սահմանադրական Դատարանին

Հունվար 11, 2010թ. 16:57

simon kamsarakanՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանին` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող Արձանագրությունների կապակցությամբ

Հարգելի պարոն Հարությունյան,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել հավակնող Արձանագրություններն իրենց բնույթով և բովանդակությամբ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և հարաբերությունների զարգացման մասին պայմանագրեր են, այլ միջազգային Ծրագիր[1] է , և նախատեսված է ՀՀ սահմանադրական կարգը մի քանի տարվա ընթացքում (ըստ Հավելվածում ամրագրված քայլերի) տապալելու համար: Համաձայն որի, Արձանագրությունների վավերացումից 3-4 ամիս հետո, ՀՀ-ն ըստ ստանձնած պարտավորությունների (համաձայն ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 9.-ի), հրաժարվելով անկախությունից, ինքնիշխանությունից և ժողովրդավարությունից, կամովին վերածվելու է գաղութային կախվածություն մեջ գտնվող նոր՝ ենթամանդատային պետության (ավելի ճիշտ տարածքի). կամավոր հանձնառությամբ կատարելու համար Նոր Եվոպայի համար ստանձնելիք պարտավորությունները (ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 2.): ՀՀ-ի նկատմամբ ՄԱՆԴԱՏԸ ստանձնող պետություններն են լինելու Շվեյցարիան և Նոր Եվրոպան, հանձինս (ըստ ՀՀ Օրենքի միջազգային իրավունքի սուբյեկ հանդիսացող) մանդատորի՝ ՀՀ և ԹՀ Միջկառավարական հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների (ՀՀ և ԹՀ Զարգացման Արձ. կետ 3.; 3.1; 3.2; 3.4 և 3.5):

Ակնհայտ է, որ ամենն այդ հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին, ինչպես և Հայաստանի անկախության Հրչակագրի 2.; 3.; 5.; 6.; 11.; և 12. կետերի պահանջներին, նաև <Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության դատապարտման մասին> 2. նոյեմբերի 1988թ. ՀՀ Օրենքին:

Նշենք նաև, որ այդ Արձանագրությունները հակասում են նաև.

1.         Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ Օրինքին (22 փետրվարի 2007թ.). Հոդված 8. կետ 1; Հոդված 8. կետ 5; Հոդված 9. կետ 1; Հոդված 10. կետ 2; Հոդված 12. կետ 1 և կետ 2; Հոդված 14. կետ 1(1) ; Հոդված 18. կետ 1 և կետ 2: և

2.         Իրավական ակտերի մասին ՀՀ Օրինքին (3 ապրիլի 2002թ.). Գլուխ 5. Օրենսդրական տեխնիկայի կանոներ,Հոդված 36. կետ 1 (1-ին պարբերություն); կետ 2. (ամբողջությամբ); կետ 3. (ամբողջությամբ); կետ 4. (ամբողջությամբ); կետ 5 (ամբողջությամբ); կետ 6 (ամբողջությամբ); կետ 7 (1-ին պարբերություն; 3-րդ պարբերության 1-ին դրույթ):

Էլ չասենք, որ Նախաստորագրված (պաշտոնապես՝ 31.08.2009թ. հրապարակված) և Ստորագրված (10.10.2009թ.) տարբերակների տեքստերը՝ մեղմ ասած, չեն համապատասխանում իրար՝ բովանդակային, առումով: Նշենք օրինակ այն, որ Ստորագրված տարբերակում (ի տարբերություն Նախաստորագրված) իհայտ է եկել նոր դրույթ, ըստ որի Թուրքիան իրավունքնէ ստանում առանց այլևայլությունների զորք մտցնել ՀՀ տարածք, ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին պաշտպանություն ցուցաբերելու համար:

Ոչ պակաս կարևորության հանգամանք է այն, որ Արձանագրությունները կազմված են մի շարք միտումնավոր «անփություներով» և ունեն իբր սխալ թարգմանություններ:

Արձանագրությունները հակասում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը, ու նրանում ամրագրված պահանջներին, օրինակ.  ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 2.-ը հակասում է Կանոնադրության Հոդված 2(7.)-ին:

Դրանք հակադրվել են նաև միջազգային մի քանի հիմնարար նորմերին, այդ թվում օրինակ. ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 5.-ը հակասում է «Ցեղասպանության կանխման և դրա համար պատժի մասին» 1948թ. ՄԱԿ-ի Կոնվենցիայի հոդված 1-ին:

Իսկ ինչ վերաբերում է նախապայմաններ լինել չլինելուն իբր վիճահարույց հարցին, ապա ասենք, որ Արձանագրություններում ներառված բոլոր դրույթները դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար դրված նախապայմաններ են. այն էլ վերջնագրի տարբերակով: Քանի որ, ըստ առաջին Արձանագրության տեքստի բովանդակության, պայմանավորվող կողմերը համաձայնվում են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եթե կողմերը ստանձնում են առաջին 9-ը դրույթներով սահմանվող պարտավորությունները: Հկառակ պարագայում, դրանցից որևէ մեկից երբևէ հրաժարվելը, առանց որևէ բանակցակցային գործողության, դադարեցնելու է երկու Արձանագրություններով ընթացող գործողություններն ու խզելու է բոլոր հարաբերությունները:

Ուշադրություն դարձնենք, որ Արձանագրությունների նախապայմաններով կառուցված լինելը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև այն, որ անընդունելի է միջազգային իրավական նորմերի տեսանկյունից. քանի որ ըստ այդմ պայմանավորվող կողմերը դադարում են լինել ինքնիշխան պետություններ:

Հարգելի պարոն Հարությունյան,

Ելնելով հունվարի 12-ին Սահմանադրական դատարում քննարկվող հարցի մեծ հնչեղություն և ՀՀ-ի ու համայն Հայության համար վճռորոշ նշանակություն ունելու բացառիկ իրողությունից, սույնով խնդրում եմ Ձեզ հնարավորություն ստեղծել, որ կարողանամ հանգամանալից կերպով և մանրամասն հիմնավորումներով Սահմանադրական դատարին ներկայացնել Արձանագրությունների բոլոր դրույթների հակապետական լինելն ու դրանց անհամապատասխանությունը ինչպես ՀՀ Սահմանդրությունը, Հայաստանի Անկախության Հռչակագին և ՀՀ Օրենքներին, նույնպես և միջազգային իրավական նորմերին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը:

11 հունվարի 2010թ.

Խորին հարգանքով

ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության,

ազգային անվտանգության և ներքին գործերի

հարցերի հանձնաժողովի անդամ՝ Սիմոն Կամսարական


[1] Ծրագրի մանրամասները տես կից տրվող «Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների, եվրոպատվերի և Մեծ ու փոքր պատերազմների ծրագրերի մասին»  և «Ի՞նչ են Հայաստան – Թուրքիա Նախաստորագրված և Ստորագրված Արձանագրությունները. ո՞ւմ համար, ո՞ւմ կողմից և ինչի՞ն են ծառայեցվելու» նյութերում:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն