Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արմեն Մարտիրոսյան. « ՍԴ-ն ունի բոլոր հնարավորությունները` չվավերացնել արձանագրությունները»

Հունվար 11, 2010թ. 17:59

g_imageՎաղը՝ հունվարի 12-ին ՀՀ Սահմանադական դատարանի կողմից կտրվի եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։ Եզրակացությունը կուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե այն դրական լինի, արձանագրությունները կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը:

Առայժմ չկա եզրակացություն, կան միայն կանխատեսումներ։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Սահմանադրական դատարանի եզրակացությունը դրական կլինի։  «Ընդհանրապես, ՍԴ-ն բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի՝ հաշվի առնելով ՀՀ անկախության մասին հռչակագիրն ու հայ-թուրքական արձանագրությունների բովանդակային այն կետերը, որոնք ենթադրում են` հատկապես, ցեղասպանության ճանաչմանն ու հայ-թուրքական սահմանին առնչվող խնդիրները, ՀՀ Սահմանադրությանն անհապատասխան ճանաչի արձանագրություները։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք առնչվում են մեր պետական անվտանգությանը և մեծ հարված են հասցնում մեր ռազմավարական շահերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ ՍԴ-ի եզրակացությունը պետք է բացասական լինի։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տվել, որ Սահմանադրական դատարանը իշխանություններից իջեցված քաղաքական պատվեր կատարելուց՝ չի բարձրացել։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ ՍԴ եզրակացությունը դրական կլինի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն