Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայաստանի քաղաքացին ընտանիքի հետ անցել է Նախիջեւանի տարածք

Հունվար 11, 2010թ. 17:15

Հունվարի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, խախտվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի քաղաքացի, 1958 թ. ծնված Եղիշե Գեւորգյանը կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, «Երազ» ավտոմեքենայով հատել է սահմանը եւ ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո անցել Նախիջեւանի տարածք: Հայ սահմանապահների կողմից կրակ չի բացվել. հաշվի է առնվել այն, որ ավտոմեքենայում երեխաներ կան:

Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության եւ այլ հանցանքների համար:

Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն