Ֆրանսիայում կստեղծվի ցեղասպանությունների հարցով զբաղվող հատուկ դատարան
Հունվար 11, 2010թ. 16:35
Ֆրանսիայում ստեղծվելու է ցեղասպանությունների հարցով հատուկ դատական մարմին. «Լը Մոնդ» թերթում տպագրված իրենց համատեղ հոդվածում տեղեկացրել են Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ արդարադատության նախարար Միշել Ալիոթ-Մարին, հաղորդում է «Նոյյան տապանը»:
Դատական մարմնի ստեղծման հարցը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու 2010 թվականի առաջին եռամսյակում:
Նախարարները շեշտել են, որ ցեղասպանություն իրականացնողները, մարդկության դեմ այլ հանցագործություններ կատարողները անպայման պետք է դատապարտվեն ու պատժվեն:
ArmAr.am












