Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Տեր Շահե քահանա . «Հույներին հրահրում են հրեաները, որպեսզի հայկական թաղամասի տարածքները վերցնեն»

Հունվար 11, 2010թ. 18:42

g_image«Բեթղեհեմի Տիրոջ ծննդյան Սուրբ Քարայրի մաքրման աշխատանքի համար նախորդ տարվա դեկտեմբերի 29- ին հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուքը հատուկ կազմակերպված էր, ինչպես եւ կազմակերպված էին հայ եւ հույն հոգեւորականների նախորդ բոլոր «ձեռնամարտերը»,- պարզաբանելով Երուսաղեմում մշտապես առաջացող հակամարտություններն այսօր ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուքը գոյություն ունի դեռեւս միջնադարից։ Երբ Պաղեստինն առանձին պատրիարքարաններ ունեցավ, սկսվեց պայքարը, ինչը վերջին շրջանում ավելի է սրվել: Հրեաների սրբությունը համարվող Սիոն լեռան վրա է հայկական թաղամասը, հայկական սրբություններն են այնտեղ, ինչը, Տեր Շահեի պարզաբանմամբ, անընդունելի է հրեաների համար։

Հույներին հրահրում են հրեաները, որպեսզի հայկական թաղամասի տարածքները վերցնեն, ասում է նա.«Նման պայմաններում հայ հոգեւորականությունը զինվորյալ է Երուսաղեմում, անընդհատ պաշտպանվողի դերում է»։

Ստեղծված վիճակում, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջամտել ու հայ հոգեւորականները աղոթքներով ու հարկ եղած դեպքում նաեւ բռունցքներով են պայքարում հայկական թաղամասի տարածքներն ու իրենց գոյությունը պահպանելու համար, դիմանում են անգամ հրեաների անշնորքություններին ու խուլիգանություններին։

Բեթղեհեմի Տիրոջ Ծննդյան Սուրբ Քարայրի մաքրման աշխատանքի համար ծագած ծեծկռտուքն էլ առաջացել էր հայերի ներկայության պատճառով: Սովորաբար քարայրի ստորին մասը մաքրում են հայերը, վերին հատվածը հույները, սակայն նախորդ մաքրման ժամանակ այդ գործը հայերը վստահել էին հույներին ու երբ վերջին անգամ փորձել էին ներկա գտնվել, հույներն ընդիմացել էին՝ համարելով, որ եթե մեկ անգամ վստահվել է, ուրեմն իրենցն է մշտապես.

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւիկյանի խոսքով զիջել կնշանակի հրաժարվել։ «Եթե մի տեղ զիջես՝ կզրկվես մնացած տեղերից էլ»,- ասում է նա։

Խնդրի լուծման միակ ձեւը պայքարն է, թեեւ գրականության ինստիտուտի փոխտնօրենը առաջարկում է վիճակը մեղմելու նպատակով համալսարանական, ակադեմիական մակարդակով համագործակցություն սկսել, շփման եզրեր գտնել ընդհանուր հետաքրքրության հարցերում:

Պաղեստինյան ինքնավարության իշխանությունները թեեւ կատարվածի համար ներողություն են խնդրել, սակայն պետք է ավելի զգոն լինել:

Ջիհադ երեւույթի առկայության պայմաններում քրիստոնյաների այս վեճը տխրեցնում է հոգեւորականին, սակայն պետք է աղոթել ու պայքարել: Եթե ամեն երեկո Սուրբ Հարության տաճարում աղոթք չարվի, Տեր Շահե քահանայի համոզմամբ, հույներն ու հրեաները լիովին կտիրանան տաճարին:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն