Ջահերով երթ` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
Հունվար 11, 2010թ. 17:45
Այս պահին ջահերով երթ է տեղի ունենում Երևանում. Այն բողոք է ուղղված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Երթը Շահումյան հրապարակից ձգվում է դեպի Սահմանադրական դատարան: Մասնակիցները Սահմանադրական Դատարանին են հանձնելու նամակ` հանրահավաքի անունից:
Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հանրահավաքին միացել են մեկ տասնյակից ավելի կուսակցություններ:
Ելույթներ են ունեցել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Տեղեկացնենք, որ հունվարի 12-ի ժամը 10-ից, երբ Սահմանադրական դատարանը սկսի քննել Հայաստանի սահմանադրությանը հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության հարցը, ՍԴ շենքի մոտ տեղի կունենա պիկետ:
ArmAr.am












