Արմեն Ռուստամյան.«Մենք մարտականորեն ենք տրամադրված»
Հունվար 12, 2010թ. 10:30
Այս պահին, Սահմանադրական դատարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարարների թիվն անցնում է 1000-ը, նրանք պարզել են պաստառներ` «Ոչ թուրքական պայմաններին», «Ոչ մի զիջում թուրքերին», «Հայոց ոգին չի նահանջի», «Սահմանադրական դատարան, մերժի’ր հակահայկական արձանագրությունները» բովանդակությամբ:
ArmAr.am-ի թղթակցի հետ կարճատև զրույցում` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է.«Մենք մարտականորեն ենք տրամադրված, մեր առաջ քաշած պահանջներն արդարացի են, իսկ Սահմանադրական Դատարանը պարտավոր է հաշվի նստել մեր պահանջների հետ: Իսկ թե ի՞նչ ընթացք կունենա դատական նիստը, կախված է դատավորների տրամադրվածությունից»,- եզրափակել է Արմեն Ռուստամյանը:
ArmAr.am












