Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ՍԴ-ն որոշեց նիստն անցկացնել դռնփակ

Հունվար 12, 2010թ. 11:26

Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmAr.am-ի թղթակիցը, Սահմանդրական Դատարանը` օգտվելով իր իրավասություններից հայ-թուրքական արձանագրությունների քննարկման համար հրավիրված դատական նիստը  հայտարարել է դռնփակ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված  հանրահավաքի մասնակիցների ներկայացրած հայտարությունը  ՍԴ -ն ընդունել է. «Արձանագրությունների ու դրանցում ամրագրված պարտավարությունների վերաբերյալ ներկայացված  նկատառումները  բազմացվել  ու տրամադրվել են  ՍԴ բոլոր անդամներին: Ես արդեն ծանոթացել եմ դրանց բովանդակությանը, համոզված եմ, որ դատարանի անդամները նույնպես կծանոթանան և կարտահայտեն իրենց իրավական դիրքորոշումը», -ասել է ՍԴ նախագահը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն