Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Բաթում քաղաքում հիմնախնդիրները կքննարկվեն առանց Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի

Հունվար 12, 2010թ. 14:01

6Ըստ ИА REGNUM  գործակալության՝ հունվարի 14-ին, Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է էներգետիկ գագաթաժողով, որտեղ քննարկվելու է Կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրների տարածքով, համաշխարհային շուկա էներգակիրների մատակարարման խնդիրը: Վրաստանի էնեգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի  խոսքերով, բացի այդ, քննարկվելու է նաև «Սարմատիա» կոնսորցիումի աշխատանքը, ինչպես նաև միջոցառման շրջանակներում հռչակագիր կընդունվի «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ:

Միջոցառմանն արդեն իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ուկրաինան, Ղազախստանը, Թուրքմենիան, Լեհաստանը, Լիտվան, Հունգարիան և Ռումինիան: Այսպիսով, գագաթաժողովին մասնակցելու են այնպիսի երկրներ, որոնք չեն պատկանում Կասպյան և Սևծովյան տարածաշրջաններին (Հունգարիան, Լեհաստանը և Լիտվան), իսկ  այդ տարածաշրջանների անմիջական ներկայացուցիչները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը և Աբխազիան չեն մասնակցելու:

Կասպից, Սև և Բալթիկ ծովերի տարածաշրջանների էներգետիկ անվտանգության հարցերով առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2007 թվականին, Կրակովում (Լեհաստան): Դրանից հետո բարձր մակարդակի բանակցություններ են կայացել Վիլնյուսում, Կիևում և Բաքվում:

Նշենք, որ «Հարավային հոսանք» ռուսական նախագիծը նախատեսում է 900 կմ գազատար խողովակաշարի անցկացում Սև ծովի հատակով՝ Տուապսեից մինչև բուլղարական Վառնա քաղաքը: Այնուհետև այն կբաժանվի երկու ճյուղի, մեկը Սերբիայով կանցնի Ավստրիա կամ Գերմանիա, իսկ մյուսը՝ Իտալիա: Ծրագիրը, որի արժեքը 10 մլրդ ամերիկյան դոլար է, նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թվականին: Գազամուղի կառուցմանը դեմ են արտահայտվել, մասնավորապես Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Նրանք գտնում են, որ նախագիծը վնասում է իրենց երկրների բնապահպանական և տնտեսական շահերին:

Ռուզաննա Ավագյան


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն