Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իսրայելում ստորցրել են թուրք դեսպանին

Հունվար 12, 2010թ. 14:46

turq despani nkar@Ահա այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում թուրքական «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ հետընթաց են ապրել:

Այսպես` թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Քրդերի հովիտը» սերիալի կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար Իսրայելի արտգործնախարարի օգնական Դեննի Այալոնը նախօրեին հանդիպել է Իսրայելում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օղուզ Չելիքքոլի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանանի` Քնեսեթի շենքում: Թուրք դեսպանին նստեցրել են ցածր բազմոցի վրա, իսկ նրա դիմաց Իսրայելի արտգործանախարարի օգնականը տեղավորվել է մի հսկա բազմոցին: Սեղանին էլ դրված է եղել միայն Իսրայելի դրոշը: Ահա թե ինչպես են ստորացրել թուրք դեսպանին:

Թուրքական հիշյալ աղբյուրը, հղում տալով իսրայելական լրատվամիջոցներին նշում է, որ Դեննի Այալոնը լրագրողներին ասել է,, որ թուրք դեսպանը իրենից ցածր պետք է նստի: Ըստ որոշ տեղեկությունների`իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան այդ տեսարանը նկարահանելու և հեռուստաեթերով ցուցադրելու համար հատուկ հրավիրել է «Channel 2» և «Channel 10» հեռուստաընկերություններին ու անձամ հրահանգել` ինչպե՞ս և ո՞ր դիրքից նկարահանել:

Նշենք, որ հիշյալ հեռուստասերիալում ցուցադրվել է, թե ինչպես են իսրայելցի հատուկ ջոկատայինները դաժանաբար վարվում երեխաների հետ: Թել Ավիվը պահանջել է դադարեցնել հակասեմիտիզմի ու հակաիսրայելական բնույթ ունեցող այդ սերիալի հեռարձակումը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն