Հայկական հեռուստատեսությունները Սամարղանդում
Հունվար 12, 2010թ. 16:02
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում բացվել է հայկական ազգային մշակութային կենտրոն, որն այսուհետ կհեռարձակի հայկական հեռուստատեսությունների հաղորդումները:
Կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը` մայրենի լեզվի ուսուցումն է սամարղանդցի հայերի շրջանում: Լսարանի հայերենի բառապշարի զարգացմանը կնպաստի հայկական հեռուստաընկերությունների բարձր ցուցանիշ ունեցող հաղորդումների տարածումը:
Ներկայում Սամարղանդի հայ համայնքը կազմում է շուրջ 12հզ մարդ:












