Պետք է, պատմություն էլ կկեղծեն. նոր բան չկա
Երևույթը, որի մասին կհիշատակենք ստորև, հոգեբուժության մեջ կոչվում է սևեռուն գաղափարի մտագարություն, իսկ ընդհանրապես` բութ համառություն: Սա, փաստորեն, բնորոշ է ոչ միայն անհատներին, այլև անհատների խմբերին: Այսինքն, բութ համառությամբ ազերիները ոչ միայն պատմություն են հորինում, այլև նենգափոխում ու կեղծում եղածն ու չեղածը:
Ասվածի լավագույն վկայությունը այսօր Բաքվում տեղի ունեցած «Երբ բառերն ավարտվում են» կոչվող «փաստագրական» ֆիլմի շնորհանդեսն է: Կեղծիքը այս անգամ հեղինակել է նորությունների «Թրենդ» գործակալությունը: Բանից պարզվում է, երկար տարիներ բարբարոս հայերը հեզ ազերիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել, կոտորել ու ոչնչացրել, և կոտորածներից մի կերպ փրկվածները հազիվ հասել են Բաքու, պատմել իրենց գլխին եկածը, «Թրենդն» էլ ֆիլմ է նկարահանել, որ աշխարհին պատմի ազերիների հանդեպ իրականացված ցեղասպանության մասին:
Կարդում ես այս մասին ու զարմանում պետական լկտիության վրա, պետական, որովհետև ֆիլմը ֆինանսավորվել է Իլհամ Ալիևին կից` տեղեկատվական անվտագության ֆոնդի շրջանակներում: Մնում է պարզել միայն, թե ֆիլմի հեղինակները մերձավորարևելյան որ հակամարտության մասին պատմող ժապավենից են կողոպտել կադրերը: «Վկաները» հաշիվ չեն:
ArmAr.am












