Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բաքվի ջարդերին գնահատական տրվել է՞, թե՞ ոչ

Հունվար 12, 2010թ. 20:00

baquՇուրջ  երկու տասնամյակ առաջ, այս օրերին, Բաքվում ադրբեջանցիները  անգթորեն կոտորեցին հարյուրավոր հայերի: Նրանց հիշատակը վառ պահողները`մտերիմներն են ու հարազատներն են:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը  տվել՞ է,  արդյոք, կատարվածի քաղաքական և իրավական գնահատականը:

ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն ասաց, որ ցավոք, մինչ օրս քաղաքական գնահատական չի տրվել` Ադրբեջանի կողմից 1988-94թ. հայ բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին, ջարդերին, զանգվածային սպանություններին: Ինչպես նաև քաղաքական գնահատական չի տրվել 8 տարի առաջ ամբոջ աշխարհի առջև  Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանի ոչնչացման փաստին:

Մինչդեռ Հայկ Դեմոյանը համոզված է, որ.  «Այսօր առկա փաստերը լիովին բավարար են, որպեսզի Ադրբեջանի դեմ բավականին լուրջ հայց ներկայացվի: Ես չեմ կարծում, որ սա պետք է ագուցվի Ղարաբաղյան կարգավորմանը` ինչ-ինչ հաշվարկներից ելնելով: Ճիշտ հակառակը: Ադրբեջանն անվերջ տարաբնույթ ապտեղեկատվությամբ, ագրեսիվ ու անգրագետ քաղաքականությամբ է  հանդես գալիս ընդդեմ Հայաստանի, մինչդեռ հայկական կողմն ունի անհրաժետ բոլոր  հիմքերը  համարժեք նախահարձակ գործողություններ կիրառելու համար»:

Տվե՞լ են, արդյոք, Հայաստանի իշխանությունները Բաքվի դեպքերի իրավական ու քաղաքական գնահատականը` հարցին, ի տարբերություն Հայկ Դեմոյանի, ՀՀ  արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեզ փոխանցեց հետևյալը. «Ո՞վ է ասել, թե ՀՀ-ն չի տվել քաղաքական գնահատական. նախագահը, արտգործնախարարը հիշատակի օրերին իրենց ելույթներում, ասուլիսներում խոսել են այդ մասին, բացեք կարդացեք նրանց հայտարարությունները»:

Կամ  Տիգրան Բալայանը  իրազեկված չէ, կամ պաշտոնական հայտարարությունը չի տարբերում օրվա առիթով հնչած հուզախառն ելույթներից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն