Նախագահ Սարգսյանի և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գարանյանների ընտանիքին
Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացել է ականավոր սաքսոֆոնահարը եւ իմպրովիզատորը, ում ստեղծագործությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի գանձարանում:
Մեր մեծ հայրենակիցը միշտ հաճույքով է հանդես եկել հայ բեմում: Անմոռանալի է նրա վերջին համերգը Երեւանում` «Հայկական ջազ-70» փառատոնի շրջանակում:
Հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը «ՙկենդանի ձայնի» մեծ վարպետի մտերիմներին եւ հարազատներին, նրա տաղանդի բոլոր երկրպագուներին: Գեորգի Գարանյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան մեր սրտերում»:
ArmAr.am












