Եգիպտոսում Հայաստանի դեսպանի հանդիպումը
Հունվար 12, 2010թ. 20:14
Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
ArmAr.am












