Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Հայաստան-Թուրքիա արձագանքների, եվրոպատվերի, մեծ ու փոքր պատերազմների ծրագրի մասին

Հունվար 13, 2010թ. 11:05

ardzan

1.Կովկոսի՝ քառակողմ և Ասիայի՝ Մեծ պատերազմների ՆԱՏՕ-ի Ծրագրերը.

2.Կովկասի նոր տիպի  պետության ժողովրդագրության եվրաիսրայելական լուծումը.

3.ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ջավախքի հայության արտագաղթի ու ՀՀ լուծարման եվրոհաշվարկը.

4.Ծրագրի առկայությունն ու կանխելու հայկական՝ իրավական մեխանիզմը.

Նախաբանի փոխարեն

ՀՀ զանգվածային լրատվությունը (ըստ սցենարի հեղինակների) «փայլուն» կատարեց ինքն իրեն հիմարացնելով զանգվածներին հիմարացնելուն կոչված «Հայ-թուրքական» եռամսյան թատերախաղը: Ու  ԱՎԱՐՏՎԱԾ համարեց.«Նախապայմաններ կան- չկան», «Պետք է 21-րդ եվրոստանդարտով քայլել», «ՙԱռաջ նայենք, որ փոսը չընկնենք», «Հանուն եվրոպական ժողովդրդավարության համաշխարհային ինտեգրման», «Այսօրվա ծերթուրքերը երեկվա երիտթուրքերը չեն», «Իրականությունը քաղաքական կամքով չտեսնելու համարձակությամբ», «Հայ- թուրքական Արձանագրությունները Սփյուռքից կրծքով պաշտպանելու վճռականությամբ», «Չենք մոռանա: Ոչ մի քայլ չենք զիջի ցեղասպանության հարցում», «ԼՂՀ-ն Հայկական հարցի հետ կապ չունի» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ու եվրոսցենարով ընթացող, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ «քննարկումներ» կոչվող ԱՂՄՈՒԿ – ԱՂԱՂԱԿԸ: Հիմա էլ լուրջ տեսքով ու «ծանրակշիռ» մտքերով հայ հանդիսատեսին, Ծապլվարի նեոբոլշևիկյան ճարտասանությամբ, ասում՝ բացատրում, ոգևորում ու անհամբեր են դարձնում Հայ- թուրքական հարաբերությունների իրենց՝ «վաղուց երազած», 21-րդ դարին հարիր, անսահմանորեն բաց սահմանների ու վավերացումներին հաջորդող հայոց Բարգավաճումի պայծառ հեռանկարով: Այն դեպքում,  երբ Արձանագրությունների վավերացմանը, առանց հապաղելու (1908թ-ի թուրքական ժողովրդավարության, Սահմանադրության ու Առաջին համաշխարհայի պատերազմի նույն սցենարով) հաջորդելու է նույն 20-րդի 21-րդ Աղետը. կովկասյան ու ասիական մեծ ու փոքր պատերազմները: Այն տարբերությամբ միայն, որ այն ժամանակ միջազգային քաղաքական դեպքերի զարգացման եվրոտրամաբանությունը շատերը չէին հասկանում. ուստի և չէին տեսնում համաշխարհային Մեծ աղետն ու չէին էլ փորձում գտնել այն կանխելու լուծումները:

Այլ է ներկայիս իրողությունը: Տեսնում են բոլորը՝ Արևմուտք ու Արևելքը, թե Ամերիկայի և թե Եվրոպայի բոլոր երկրները՝ ժողովուրդները: Տեսել ու տեսնում է ամբողջ Ասիան՝ Հնագույն ու նոր քաղաքակրթությունները: Սակայն չգիտես ինչու կույր են, համառորեն չեն ուզում տեսնել Հնագույն քաղաքակրթությունների դեմ շարունակաբար պատերազմող, ի ծնե ազատին ստրկացնելու մարմաջով տարաված, հաճախ իսկ իրար հետ կռվող մի շարք երկրների՝ պետությունների քաղաքական «այրերը». Նոր աշխարհակարգով հիմարացած՝ զոմբիացած, երջանիկ ստրուկները:

Եվ սակայն.այս անգամ էլ՝ չնայած տասնամյակների նահանջին, կրկին և սակայն վերջնականորեն հաղթելու է բնականոնը՝ Բարին ու Բարոյականը: Քանի որ այս անգամ, ի տարբերություն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի, մեծ ու վճռական է լինելու Հնագույն քաղաքակրթությունների, այդ թվում և Հայության կողմից Մարդկային Աշխարհի առողջամանն ուղղված ներդումը: Վերջանալու է չարի մոլուցքն ու անարդարությունը: Աշխարհն ի վերջո բարիանալու է: Ու, այդուհետ և առմիշտ Հողը պահելու է Հայոց Մհերին:

1. Կովկոսի՝ քառակողմ և Ասիայի՝ Մեծ պատերազմների ՆԱՏՕի Ծրագրերը.

Առաջիկայում ՀՀ և ԹՀ Արձանագրությունների վավերացումից և վավերարգրերի փոխանակումից 1-2 շաբաթ անց, Թուրքիայի օգնությամբ, քրդերի կողմից հայկական Նախիջևանը հռչակվելու է ինչ-որ նոր՝ անկախ, պետություն: Դրա համար 2008թ. դեկտեմբերից մինչև 2009թ. մայիսի ժամանակահատվածում` Թուրքիայից Նախիջևան տեղափոխվեցին մի քանի տասնյակ հազար զինյալ քրդեր (ռազմականացված համայքներ), իբրև հայկական Նախիջևանի բնիկ ժողովուրդ: Մինչ այդ էլ, տարիներ առաջ Թուրքիայից Ադրբեջան էին տեղափոխվել մոտ 80 հազար քուրդ, որոցից 20 հազարը տեղակայվել էին ԼՂՀ սահմանակից տարածքներում, իսկ 60 հազարը Բաքվի մերձակայքում: Հենց այս   երկքայլ ագրեսիայի՝ Նախիջևանի «անկախության» հռչակման և ՀՀ-ի՝ Զանգեզուրի նկտամամբ ռազմական գործողությունների համար են նախատեսված ՀՀ և ԹՀ առաջին՝ Դիվանգագիտական Հարաբերությունների Արձանագրությության 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերությունների դրույթները, նաև երկրորդի կետ 2.(2) դրույթը: Քանիզ դրանց միջոցով ակնկալու են զրկել ՀՀ-ին միջազգային իրավական կարգով ագրեսիան կանխելու և մեղավորներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու այսօրվա առկա հնարավորությունից: Նաև այդ կերպ  միջազգային հանրությանը ՀՀ-ին կներկայացնեն որպես ագրեսոր, իսկ Թուրքիային և Ադրբեջանին որպես ազգային փոքրամասնությունները հարգող, քրդերի «իրավունքները» պաշտպանող դեմոկրատ երկները: Իսկ Զանգեզուրում նորանկախ Նախիջևանի կողմից ռազմական գործողությունները սկիզբը՝ ասել է թե պատճառն են լինելու ամբողջ տարածաշրջանում հրահրվելիք քառակողմ՝ Թուրքիա (Նախիջևանի անվան տակ) – Հայաստան – Վրաստան – Ադրբեջան, ընդհանուր պատերազի: Կովկասի քառակոմ պատերազմին հաջորդելու է Ասիայում բազմաճակատ, ակտիվորեն ծավալվելիք Մեծ պատերազմը (2008թ-ի դրությամբ բոլոր նախապարաստումները արդեն իսկ ավարտված են), որի հիմնական ռազմակայաններն են լինելու Կովկասն ու Աֆղանստանը, ռազմականացված նոր տիպի պետությունները:

Պատերազմի գաղափարը նոր չէ: Այն գալիս է փոխարինելու ՆԱՏՕ-ի կովկասյան եռակողմ՝ Վրաստան – Ադրբեջան – Հայաստան պատերազմի (ԵՄ-Իսրաել-ԱՄՆ  Ծրագիր): Այս՝ առաջին, քայլի  համար դեռևս անհրաժեշտ չէին Արձանագրությունները: Քանի որ այդ փուլում իրենց միջազգային – իրավական պաշտպանությունը ապահովելու էր ՝ 2003թ-ին և 2005թ-ին հանրաքվեներով մերժված ՀՀ Սահմանադրության եվրոնախագծերը:

Եռակողմ պատերազմը պատրաստվում էին սկսել դեռ 2004թ-ի ամռանը. խանգարվեց ՀՀ Սահմանադրության եվրոնախագիծը 2003թ. հանրաքվեով մերժվելու պատճառով: Հետո նաև՝ 2005թ., Եվրոմիության Սահմանադրության չընդունելու պատճառով արդեն հետաձգվեց մինչև 2007թ.: Կրկին հետաձգվեց, այս անգամ՝ ՌԴ-ի և Շանհայի համագործակցության պատճառով:  Իսկ 2008թ. օգոստոսի 7-8-ին, վրացական ագրեսիայով սկսվեց ու տա¬պալվեց. Պուտինի պատճառով (չնայած նրան, որ Մեդվեդևի հետ հանաձայնեցված էր): Հինգ տարով ետ ընկնելու և ըստ այդմ նախկին ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը իրար միացնելու պատճառով էր, որ ստիպված եղան եռակողմ պատերազմը վերածել քառակողմի: Նաև այդ պատճառով է, որ ԼՂՀ-ի սպառնացող (Մադրիդյան) քայլը ետ ընկավ, առաջ մղելով Հայաստան – Թուրքիա Արձանագրություններով սկսվող ռազմաքաղաքական նոր գործընթացը: Կովկասյան պատերազմի հրահրողների համար իբր միջազգային իրավական պաշտպանություն են ծառայեցնելու ՀՀ և ԹՀ երկրորդ՝ Զարգացման Արձանագրությունը: Իսկ Ասիայի պատերազմին ՀՀ-ին ներքաշելու համար էլ 7-րդ պարբերության դրույթը:

1.1              Առաջին խնդիրը, որը դրված է ինչպես եռակողմ, նույնպես և քառակողմ պատերազմի առջև, դա ՆԱՏՕ-ի զինուժն ու Նոր Եվրոպայից դուրս եկող ՆԱՏՕ-ի բանակնեիը Հրավային Կովկասում մշտական տեղակայումը, իբր միջազգային նորմերով իրականացնելն է (Կոսովոյի տարբերակով): Խնդիրն իրագործելու համար օգտագործելու են Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ (20.02.2007թ.) Օրենքի Հոդված 6(1.) և 6(2.) և Հոդված 7-ի կետ 2.-ի 1.)-ը: Նաև ՀՀ և ԹՀ երկրորդ՝ Զարգացման, Արձանագրության 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերությունների դրույթները, իսկ Ասիայի պատերազմի համար՝ 7-րդ պարբերությունների դրույթը:

Հրահրվող պատերազմը տևելու է 10-15 օր: Այնուհետև, Ադրբեջանի և Վրաստանի «օգնություն» կանչելու խնդրանքին արագ կարձագանքի Նոր Եվրոպան, ՆԱՏՕՆ էլ կշտապի օգնության: ՄԱԿ-ից մանդատ ստանալու ժամանակ էլ նրանց կմիանա Ռուսաստանը: ՆԱՏՕ-ն կտեղակայվի Նախիջևանում և Վրաստանում, իսկ ՌԴ-ն` Ադրբեջանում. երկուսն էլ ՀՀ և ԼՂՀ բանակների դեմ դիմաց: Տարածաշրջանում իբր խաղաղություն հաստատելու՝ հարյուրամյա «վեճերին» ու պատերազմներին վերջ տալու համար, Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին կառաջարկեն (իբր ժամանակավոր) հրաժարվել ազգային բանակներից, զինաթափվելու և լուծարվելու տարբերակով: Իսկ ՆԱՏՕ-ն էլ (իր թուրքական արագ արձագանքման բանակով) կստանձնի Կովկասում՝ Վրաստանի,  Նախիջևանի և Հայաստանի ընդհանուր պաշտպանությունը (միմյանցից ու դրսի «վտանգներից»). ՌԴ-ն էլ (Թուրքիայի հետ միա¬ին) կստանձնի Ադրբեջանի պաշտպանությունը:

1.2       Երկորդ խնդիրը, որը, տարածաշրջանում տեղավորվելուն զուգընթաց պետք է լուծի ՆԱՏՕ-ն, դա ՆԱՏՕ-ի բանակներում պատերազմող զինվորի բացակայության հայտնի պրոբլեմն է: Քանի որ ասիական Մեծ պատերազմի համար անհրաժեշտ է մի քանի միլիոնանոց, լրջորեն պատերազմող զինվորներով համալրված բանակներ: Նախատեսված է բացը լրացնել քուրդ զինվորներով և թուրք ենթասպաներով: Դրա համար էր, որ այս փուլում՝ ծրագրային քայլերը 3-4 տարի ետ ընկնելու պատճառով, ստիպված եղան առաջին պլան բերել Նախիջևանի (քրդերով անկախություն հրչակելու և Զանգեզուրի դեմ ռազմական գործողություններ սկսելու) սցենարը. քանի որ Ասիայի Մեծ պատերազմի գործնական ծավալումն արդեն ստիպված են սկսել կովկասյան պատերազմին զուգահեռ:

1.3 Ծրագրի անակնկալ փոփոխությունն ու Իսրաելի գործոնի ինքնաբացահայտումը.

Վերջերս, ծրագրի իրագործումը ընթացքի մեջ դնելու պահին (հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին), մինչ այդ չերևեցող՝ միջնորդված կերպով գործող Իսրաելը, Ծրագրի կատարման հաջորդականության առումով լուրջ տարաձայնություն ունեցավ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Իր թելադրողի դիրքը Նոր Եվրոպայի նկատմամբ կանխավ ամրացնելու համար Իսրայելը փոփոխություններ մտցրեց ընթացքի մեջ դրված ծրագրում:

Անհանգստացել էր, որ Ասիայի Մեծ պատերազմը կարող է ևս 5-10 տարով հետաձգվել: Իսկ անհանգստանալու հիմքեր ուներ, քանի որ ըստ ծրագրի առաջիկայում մեծ քաղաքականությունից ԱՄՆ-ի դուրս գալը, նաև Աֆրիկայում և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում մայրցամաքային ընդհանուր պետությունների ստեղծման գործընթացները, չնայած իրենց զուգահեռ ընթացքին, ավելի առաջնահերթ են քան ասիական պատերազմն ու դրան հաջորդող գործընթացները: Ուստի և չի բացառվում, որ դրանց ծրագրային գրաֆիկից դուրս ընկնելու պատճառով առաջացող իրագործման հնարավոր երկարաձգումը կարող է ոչ միայն հեռացնել, այլև տապալել Իսրայելի համար առաջնային կարևորություն ունեցող Իրանի մասնատման և Կովկասյան ընդհանուր պետության ստեղծման խնդիրը: Քանի որ դեռևս առաջին պլանում էր Կովկասում (Վրաստան, ՀՀ և Նախիջևան ընդհանուր տարածքում) և Աֆղանիստանում ՆԱՏՕ-ի մշտական տեղավորումն ու դրանք որպես ռազմականացված պետություններ վերակազմավորելու և ամրանալու խնդիրները: Նաև որոշված էր, որ մինչ այդ չեն անդրադառնա Իրանի մասնատման խնդրին. չնայած Իսրայելի համառ պահանջներին: Պարզ է,  Իսրայելի համար ՀՀ-ի, Վրաստանի, նաև Իրանի հյուսիսային մասի, ու Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի տարածքներով ընդարձակվող ընդհանուր՝ ռազմականացված պետության նկատմամբ իր անմիջական ազդեցությունն ունենալու և այնտեղ տեղակայվելու խնդիրը շատ ավելի կարևոր ու առաջնային է, քան օրինակ վերը նշված մայրցամաքային երեք նոր պետությունների ստեղծումը: Ուստի հասկանալի է, որ հենց դրանով էր պայմանավորված ԵՄ-ի նկատմամբ Իսրաելի կողմից՝ Չեխիայի միջոցով, ճնշում բանեցնելը: Այդկերպ Իսրաելը գործնականորեն ցույց տվեց, որ կարող է այնքան ժամանակ խոչընդոտել Եվրոմիության ընդհանուր պետություն դառնալուն, քանի դեռ եվրոճարտարապետները չեն համաձայնի կատարել իր պահանջը:

Ստացվում է, որ համաձայնեցին: Քանի որ անսպասելիորեն, դեկտեմբերի կեսերից սկսվեցին Իրանի մասնատման՝ հյուսիսը անջատելու համար, այսպես կոչված «ժողովրդավարացման» լուրջ և լայնամասշտաբ եվրոգործողությունները: Ուշադրություն դարձնենք. ԱՄՆ-ը դրանում դեռևս ոչ մի մասնակցություն չունի:

Զուգահեռ դրան, չգիտես ինչու փոխվեց նաև Թուրքիայի և քրդերի միջև մինչ այդ որոշված (պայմանավորված) փոխհարաբերությունների տրամաբանությունը: Արդահան-Կարս- Սուրմալու տարածքներում բախումներ սկսվեցին քուրդ «անջատողականների» և թուրք պետության միջև: Այն դեպքում, երբ, ըստ դեռևս չփոխված ծրագրի, Իրաքից PKK-ի քրդերը խաղաղորեն վերադարձան Թուրքիա, Նախիջևան մտնելու, նաև (Արևմտյան Հայաստանի տարծքում դեռևս ավտոնոմիա ստանալու դիմաց) Թուրքիայի հետ միասին Ասիայի Մեծ պատերազմին մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ Թուրքիայի իշխանությունը մեծամասամբ (Պաշտպանության և Արտգործ նախարարությունները և Վարչապետը) ուղղակիորեն ղեկավարվում են Իսրաելի կողմից, ապա հասկանի է, որ ամենևին էլ դժվար չէր Իսրաելին Թուրքիայի և Վրաստանի հետ համաձայնեցնել Արդահան – Տրապիզոն տարծքում, Աջարիայի հետ միասին ինչ- որ, ասենք` օրինակ, քարթվելական նոր (իբր անկախացող) պետություն ստեղծելը. նամանավանդ, որ դրան դեմ չի լինելու Ռուսաստանը (կարծում ենք համաձայնեցված է): Այս նոր գործընթացի նախապատրաստական աշխատանքները նկատվեցին դեռ մեկ տարի առաջ. վրացական պատերազմից անմիջապես հետո: Իսկ որպես այդպիսին նախատեսել են բացահայել հայկական Նախիջևանի այսպես կոչված անկախության հռչակմանը զուգընթաց:

Թուրք- Իսրաելյան այս ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի շրջելու՝ իբրև թե միջազգային իրավական օրինականությանը հակարդրվող, օրինախախտ պետություն ներկայացնելու և մեղադրելու համար նույնպես, որպես հիմք պետք է վերցնեն ՀՀ և ԹՀ Արձանագրությությունները, Հավելվածն ու Մամլո՝ եռակողմ, Հաղորդագրություն կոչվող փաստաթուղթը, որպես իրավական նորմատիվ ամբողջական փաթեթ:

  1. 2. Կովկասի նոր տիպի պետության ժողովրդագրության եվրոիսրայելյան լուծումը.

Հարավային Կովկասում կատարելիք ժողովրդագրական բռնի փոփոխությունները պայմանավորված են լինելու բանակի՝ զինվորական և բնակչության՝ քաղաքացիական (սպասարկման և սոցիալական առումով) ղեկավարման, թիկունքի ու բանակների բաշխման տրամաբանությունով: Վրաստանի տարածքում տեղակայվելու են. ա) ռազմական գլխավոր ղեկավարումը (Գլխավոր շտաբը, հոսպիտալները՝ 300-ից ավելի), բ) սպայական կազմը (ներառյալ նրանց ընտանիքները), գ) թիկունքի քաղաքացիական ընդհնուր ղեկավարումը: ՀՀ, ԼՂՀ (առանց ազատագրված տարածքների) և Նախիջևան – Կարս – Սուրմալու ընդհանուր տարածքում տեղակայելու են ա) Ասիական ճակատ մեկնող բանակները, ըստ բոլոր (ձևավորում, համալրում, զինավարժություններ, հանգիստ) կարգավիճակների, բ) զինվորների ընտանիքները՝ քաղաքացիականից ցածր (ոչ անձնագրային) կարգավիճակով: Լինելու են Եվրոպայում հավաքագրված անօրինական միգրանտները (ՆԱՏՈ-ի բանակների ձևավորման ու համալրման համար) հիմնականում քրդեր, աֆղանացիներ, ավելի քիչ թուրքեր և աֆրոամերիկացիներ, քիչ թվով էլ ազգային փոքրամասնության վերածված տեղացիներ: Իսկ ԼՂՀ ազատագրված տարածքներում տեղակայելու են ընդհանուր տարածքի ոչ զինվորական բնակչությանը հսկող, ՀՀ-ում և ԼՂՀ-ում դեմոգրաֆիան փոխելու գործընթացում հնարավոր ազգային ընդվզումները զսպող ոստիկանական՝ ռազմականացված ուժերը. Թուրքիայից տեղափոխված քրդական կազմով (Ադրբեջանում, շուրջ 4-5 տարի է ինչ «բնակություն» են հստատել Թուրքիաից տեղափոխված 50-60 հազար քրդեր): Իսկ, վերջերս Իրաքից դուրս եկած PKK-ի քրդերին էլ շուտով իսկ կտեղավորեն Նախիջանում և Կարս – Սուրմալույում: Արդահանում թուրքերի հետ միասին տեղավորվելու են Վրաստանի աջարկան, քարթվելական և այլ իսլամ ու քրիստոնեություն դավանող ցեղեր:  Ի դեպ, հենց այս ծրագրի նախապարաստումով էր պայմանավորված Նախիջևանի հայկական խաչքարերը արդրբեջանական բանակի ձեռքով ոչնչացնելու, տարածքի հայկական՝ հազարամյակների պատմական եղելությունը հաստատող վկայությունները վերացնելու եվրոպատվերը. ճիշտ նույն ձեռագրով ինչպես Աֆղանիստանում Բուդդայի հսկայական՝ ժայռափոր, արձանի պայթեցումը: Հայոց պատմության խեղաթույրման նույն նպատակն է հետապնդում նաև վերջին 1-2 տարին Արդահանից Տրապիզոն ընկած տարածքում հայկական եկեղեցիների պա¬տերից հայկական բոլոր քարագիր գրառումները եվրոթուրքական հսկողությամբ վերացնելու, եկեղեցիները վրացականացնելու հանցագործությունները:

Իսկ այդ ընդհանուր՝ ռազմականացված պետության տնտեսությունը, սպասարկումը, արտադրությունը (բանակի և պատերազմի անհրաժեշտություններ) ամբողջապես գտնվելու է եվրոամերիկյան և թուրքական մասնավոր սեփականատերերի ձեռքում (դրսից բերվող սեփական աշխատուժով), լինելով ՆԱՏՕ-ի կովկասյան շտաբի ընդհանուր ղեկավարման ենթակայության տակ:

3. ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ջավախքի հայության բռնագաղթի և ՀՀ լուծարման եվոիսրաելյան հաշվարկն ու այն կատարելու թուրք –քուրդ – ադրբեջանական հանցագործ գործիքը.

Նախատեսել են ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի հայությանը՝ տարատեսակ (այդ թվում և միջազգային տեռորիզմի անվան տակ) ճնշումների, նաև աշխատանք չունենալու՝ գոյատևման միջոցներից զրկված լինելու միջոցով, ենթարկել հարկադիր՝ իբր կամավոր արտագաղթի: ՀՀ-ի հայաթափումը իբր օրինական, նաև այն իրագործող հանցագործներին  պատասխանատվությունից խուսափելու համար է, որ ՀՀ և ԹՀ երկրորդ՝ Զարգացման, Արձանագրության  մեջ ներառված են կետ 2.(5), 2.(6), 2.(7) և 2.(8)-ի դրույթները, իսկ առաջին՝ Դիվանագիտական Արձանագրություններում`  1-ին և 8-րդ պարբերությունների դրույթը. նաև Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ (20.02.2007թ.) Օրենքի Հոդված 7-ի կետ 2.-ի 3)-րդ  նորմը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես պետություն, իբր իրավական կարգով (միջազգային և ներպետական «օրենքների» միջոցով) լուծարելու համար օգտագործելու են.

ա)Հայաստան -Թուրքիա Արձանագրությունների միջազգային իրավական նորմատիվ փաթեթը (որպես հիմնական՝ իրբր իրավական հանցագործ ՙգործիք»),

բ) ՀՀ Սահմանադրությունը (2005թ. եվրոնախագիծը):

Հիշենք, որ այն, ինչպես 2003թվականինը, նույնպես հանրաքվեով մերժված է և ոչ օրինական. չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները եվրոկոմիսարների ծափողջյունների աղմուկ – աղաղակի տակ, առանց աչք թարթելու հայտարարեցին օրինական: Այն ժամանակ նրանք չէին պատկերացնում թե ԵՄ-ն դա ե՞րբ, ինչի՞ն և ինչպե՞ս կծառայեցնի),

գ) Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ (20.02.2007թ.) Օրենքը, նաև պատերազմի նախապարտարստման ժամանակահատվածում (2001-2007թ.թ. ընթացքում), ՀՀ պետապարատի որոշ գործիչների «աջակցությամբ», հատուկ այս նպատակների համար՝ դրսից, ՀՀ Օրենսդրական դաշտ ներմուծված Երկքաղաքացիությանը և տեղական ինքնակառավամանն առնչվող մի շարք «օրենքները»: Հայտնի է՝ ցավոք քչերին, որ իրականում դրանք բոլորն էլ ընդդեմ ՀՀ-ի և ժողովրդի գործող հանցագործ «գործիքներ» են և ոչ թե ՀՀ Օրենքներ: Իսկ ժողովուրդը, մեծամասամբ, նաև ԱԺ պատգամավորներից շատերը, պարզապես չգիտեն. մի կենտրոնից ղեկավարվող և ուղղորդվաղ ԶԼՄ-ների և դրսի ու ներսի մի շարք «հեղինակավոր» ու «մասնագետ» կառույցների ու «գործիչների» կողմից իրենց «համոզելու», այսինքն բացահայտ խաբեությանը հավատալու պատճառով:

Բացի օրենսդրական դաշտից, նույն ժամանկահատվածում, նախապարտաստական աշխատանքներ են տարվել նաև ՀՀ գործադիր դաշտում. նպատակային գործողություններով թուլացնելով ՀՀ տնտեսական, արտադրական, սոցիալական, մշակույթի, գիտական և կրթական ոլորտները: Փորձեր են արել նաև ՀՀ պետական՝ Կանոնավոր և Ազգային՝ աշխարհազորային պաշտպանությունը դժվարեցնելու, թուլացնելու ուղղությամբ:

4.Ծրագրի առկայությունն ու կանխելու հայկական՝ իրավական մեխանիզմը.

Կովկասյան ընդհանուր պատերազմով Իրագործման դրվելիք այս Ծրագրի գործնական առկայությունը,  հետապնդող՝ բուն նպատակը, առանցքային խնդիրներն ու լուծումները կանխատեսվել էր դեռ 2003- 2005 թվականներին, ՀՀ նոր Սահմանադրության եվրոնախագիծը քննարելիս. նախագծում ներառված, ըստ այդմ իրագործելիք հաջորդական քայլերի համակարգային վերլուծության միջոցով (դրանք որպես վերլուծական նյութեր, նաև մեր կողմից հրապարակվել են ՀՀ և Սփյուռքի մամուլում): Սակայն Ծրագիրն ամբողջությամբ, իբր վիճահարույց ենթադրություններից ձերբազատված և իր ամբողջական՝ հանցագործ տեսքով ի հայտ եկավ 01.09. 2009թ-ին. պաշտոնապես հրապարակված ՀՀ և ԹՀ Արձանագրությունների միջոցով:

Հասկանալի է, ամենն այս կկանխվի (առնվազն մի քանի տարով), եթե իհարկե ՀՀ Ազգային Ժողովի և Սահմանադրական դատարանի կողմից Արձանագրությունները մերժվեին, նախ` ա) որպես ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու միջազգային «օրենսդրական» դիվերսիա հանդիսանալու, նաև բ) հակասահմանադրական լինելու պատճառով: Քանի որ այդկերպ, հակասելով ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին, Հայաստանի անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավարական Հանրապետությունը, ՀՀ-ի թողտվությամբ (իրավական առումով իբր օրինական՝ կամավոր հանձնառության), ըստ Արձանագրություններով ստանձնած պարատավորությունների, պատրաստվում են, ՀՀ-ն (համաձայն ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 9.-ի) վերածել նեոգաղութային նոր կախվածություն ունեցող՝ ենթամանդատային պետության (ավելի ճիշտ՝ տարացքի): Այդ կերպ իրագործելու համար Արձանագրությունների պատվիրատուի՝ Նոր Եվրոպայի, համար ստանձնած պարտավորությունները (ՀՀ և ԹՀ Դիվ. Արձ. կետ 2.): ՀՀ-ի նկատմամբ ՄԱՆԴԱՏԸ ստանձնող պետություններն են լինելու Շվեյցարիան և Նոր Եվրոպան, հանձինս (ըստ ՀՀ Օրենքի միջազգային սուբյեկ հանդիսացող) մանդատորի՝ ՀՀ և ԹՀ Միջկառավարական հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների (ՀՀ և ԹՀ Զարգացման Արձ. կետ 3.; 3.1; 3.2; 3.4 և 3.5):

Բացի Սահմանադրությունից զանց են առել նաև Հայաստանի անկախության Հռչակագրի 2.; 3.; 5.; 6.; 11.; և 12. կետերի պահանջները, խախտել են «Իրավական ակտերի մասին» և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների երկու տասնյակ հոդվածներ՝ մոտ 35-40 դրույթներ: Ոչ պակաս կարևոր է և այն, որ  Արձանագրությունները հակասում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը ու միջազգային մի քանի հիմնարար նորմերին, այդ թվում օրինակ. «Ցեղասպանության կանխման և դրա համար պատժի մասին» 1948թ. ՄԱԿ-ի Կոնվենցիայի հոդված 1-ին:

Մինանշանակ է. Արձանագրությունները չվավերացնելով, նախ և առաջ կկանխենք կովկասյան քառակողմ պատերազմն ու սպառնացող աղետը: Քանի որ առանց միջազգային իրավական այդ հենքի, չեն հանդգնի պատերազմը սկսել: Ինչպես դա արեցին 2004թ-ին, երբ անսպասելիորեն պարզվեց, որ հանցագոր գործիքների մեջ չունեն ամենակարևորը՝ իրենց կողմից գրված ՀՀ  Սահմանադրությունը (ժողովդի կողմից հանրաքվեով մերժվել էր): Իսկ դա պատերազմի հաջորդող բոլոր հանցագործությունները կատարելու, նաև պատասխանատվությունից խուսափելու համար նախատեսված ամենակարևոր «իրավական» հիմքն էր լինելու:

Կովկասում «հայկական խոչընդոտը» անհնար է առանց միջազգային և ներպետական՝ իբր իրավական հենքի, միայն պատերազմի ուժային մեթոդներով վերցնելը: Քանի որ այն ոչ միայն կմնա, այլ էլ որպես հախթող ու մեղադրող կողմ, այլև դե ֆակտո և դե յուրէ պարտության կմատնի ինչպես Կովկսի՝ քառակողմ, նույնպես և Ասիայի՝ Մեծ պատերազմների պլաններն ու բոլոր ակնկալիքները: Այդ պարտությունով էլ վերջականորեն կտապալի ամբողջ Ծրագիրը. անգամ կկորսվի Եվրոպայում, հիսուն տարիների «չարչարանքով» արդեն իսկ ավարտի բերված ,ձեռքբերումները»: Նաև կիմաստազրկվի մյուս՝ Ամերիկայի և Աֆրիկայի մայրցամաքներում, վերջի 10-15 տարիներին իրականացված նախապատրաստությունները:

Այս ամենը տարիներ շարունակ նախապարաստվել է նաև ՀՀ պետապարատի որոշ ,գործիչների՚ անմիջական կամ միջնորդված աջակցության, մտածված կամ առանց մտածելու կատարված գործողությունների միջոցով: Կանխամտածված՝ «Գործից՚ հասկացող, ամեն ինչ գիտակցող պետական գործիչներից է ՀՀ ներկայիս ՀՀ արտգործնախարարը: Հարցի մեջ չխարանալու պատճառով Չգիտակցողներից կարող են լինել վավերացմանը «կողմ» քվեարկող ՀՀ Ազգային Ժողովի պապգամավորներն ու Սահմանադրական դատարանի դատավորները:

24 դեկտեմբերի 2009թ.

Սիմոն Կամսարական

Հ.Գ. Նշված իրողության այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ինտերնետ (http://www.armarlur.com/ և http://www.7or.am/)  կայքերում տեղադրված. Ս. Կամսարական, «Ի՞նչ են Հայաստան – Թուրքիա Նախաստորագրված և Ստորագրված Արձանագրությունները. ո՞ւմ համար, ո՞ւմ կողմից և ինչի՞ն են ծառայեցվելու նյութի միջոցով:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն