Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է իրավական, քաղաքական, ֆինանսական, բարոյական առումով պատասխանատվության ենթարկվի

Հունվար 13, 2010թ. 12:11

Larisa-Alaverdyan-150x1501990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ` մինչև հունվարի 20-ին Խորհրդային զորքերը անկարգությունները ճնշելու համար մտան Բաքու։ Ջարդերի արդյունքում ավելի քան 200.հազ հայ բռնագաղթեց Հայաստան:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տալով կատարվածի գնահատականն ասաց. ««20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածն այլ բան չէ, քան  Ցեղասպանություն: Բաքվում տեղի ունեցած ջարդերն առանձնանում են իրենց հրեշավոր դաժանություններով»:

Սակայն, այն, ինչ կատարվեց 1990 թվականի հունվարին`ամենևին էլ նոր երևույթ չէր: Հայության դեմ իրականացված Ցեղասպանությունը արհեստածին Ադրբեջանական հանրապետության որդեգրած քաղաքականության շարունակությունն էր: Բաքուն մի քաղաք է, ուր երեք անգամ` 1905, 1918, 1990 թվականների ընթացքում, ադրբեջանցիների  կողմից հայության նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն:

Ինչպես նկատում է տիկին Ալավեդյանը. «Էթնիկական զտումները, խտրականությունը, ճնշումները, հալածանքները տեղի են ունեցել 1918-ից  մինչև 1988 թվականը. Այնպես որ, 1988-92 թվականներին տեղի ունեցած սարսափելի ջարդերը,  Ադրբեջանի կողմից որդեգրած նույն` ցեղասպան  քաղաքականության շարունակությունն էին:

«Այդ ջարդերն ուսումնասիրած շատ փորձագետներ անընդմեջ նույն հարցն էին տալիս` ինչո՞ւ են ադրբեջանցիներն այդքան անմարդկային ու դաժան վերաբերմունք դրսևորել հայերի հանդեպ»:

Այսօր հաճախ են որոշ քաղաքական գործիչներ կարծիք հայտնում, թե  ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը փոխել են իրենց քաղաքականությունն ու այլևս նախկին հայատյաց երկրները չեն. Լարիսա Ալավերդյանը ճիշտ հակառակ կարծիքին է. «Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը.  1990 թվականից հետո նա իրականացրել է մեկը մյուսից հրեշավոր և սարսափազդու գործողություններ»:

Արդյո՞ք, 2004 թվականին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում իրականացված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը նույն քաղաքականության շարունակությունը չէ՞ր: «Անշուշտ. Իսկ Սաֆարովին ադրբեջանցիներն  այսօր    ազգային հերոս են կարգել: Ի դեպ,  Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը ևս նույն հակահայկական ագրեսիայի շարունակությունն է»:

«Ոչինչ չի փոխվել Ադրբեջանի դիվանագիտության մեջ: Ադրբեջանը 1989 թվականից սկսել է աննախադեպ մի ակցիա` շրջափակել թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Ցավոք, Բաքվում հունվարի 13-19-ը տեղի ունեցած հրեշավոր գործողությունները մինչ օրս արժանաի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից:

Պատգամավորի համոզմամբ, սակայն,  Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի` թե իրավական, թե քաղաքական, և թե ֆինանսական ու բարոյական առումով:

«Մինչև օրս Բաքվի հայությունն ու ադրբեջանահայությունը չի արժանացել որևէ փոխհատուցման, մինչդեռ Բաքվում և այլուր հայերը թողել են իրենց ողջ ունեցվածքը: Իսկ Ադրբեջանումև կոնկրետ Բաքվում հայերն ապրում էին ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ Խորհրդային Ադրբեջանական Հանրապետությունը կայացրած ազգերից մեկն են եղել: Բայց 1990-ին նրանք զրկվեցին և բնօրրանից, և ունեցվածքից:  Մինչ օրս, ղարաբաղյան  բանակցություններում հայկական կողմը չի բարձրացրել ադրբեջանահայության իրավունքների վերականագման հարցը»,- նկատում է տիկին Ալավերդյանը:

Ադրբեջանցիների կողմից կազմակերպված սպանություններն ու ջարդերը եղել են այնքան սարսափելի, որ առ այսօր ճշտված չեն Բավքում սպանվածների անուն- ազգանունները, թե հետագայում` Երևանում կամ Խորհրդային Միության այլ քաղաքներում ջարդերի հետևանքով մահացած մարդկանց թիվը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն