Գլխավոր » Լրահոս

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հանվելո°ւ է վիզային ռեժիմը

Հունվար 13, 2010թ. 12:14

erdoganԹուրքական «Cumhuriyet» օրաթերթի էլեկտրոնային կայքի տեղեկացմամբ` պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական և ռուսական կողմերի միջև տեղի են ունեցել մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմի փոխադարձ հանման մասին բանակցություններ:

«Ցանկությունս է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացվի: Պրն. Պուտինին նման առաջարկ ավելի վաղ արել եմ: Այդ հարցը վերստին բարձրացնելու եմ»,- Ռուսաստանում գործունեություն ծավալող թուրք գործարարների մասնակցությամբ «Ritz-Carlton» հյուրանոցում կայացած ժողովում ասել է Էրդողանը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ թեև երկու երկրների միջև կա սերտ համագործակցություն և լայն առևտրաշրջանառության, այդուամենայնիվ դեռևս բավարար չեն կապիտալ ներդրումների ծավալները:

«Առաջիկա 20 տարիների ընթացքում ծրագրված է Թուրքիայի էներգետիկ բնագավառում կատարել մոտ 100 մլրդ դոլարի ներդրում: Այս տարի նախատեսված է իրականացնել 5 մլրդ դոլարի ներդրում»,- ասել է Թուրքիայի վարչապետ և հույս հայտնել, որ դա պատեհություն կստեղծի էներգակիրների ոլորտում աշխատող ռուսական կազմակերպությունների համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն