Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Երկրորդ համաշխարհային պատերազմի համար Իրանը հաշիվ է ներկայացնում Խորհրդային Միությանն ու Մեծ Բրիտանիային

Հունվար 13, 2010թ. 12:40

iranԸստ ИА REGNUM  գործակալության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը հրամանագիր է ստորագրել խումբ ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների՝ խորհրդային և բրիտանական զորքերի ներխուժման հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության կրած վնասի ուսումնասիրությամբ: Իրանի նախագահի խոսքերով, այդ պատերազմում Իրանն ավելի շատ է տուժել, քան Մեծ Բրիտանիան կամ Խորհրդային Միությունը:

Այդ կապակցությամբ, Մահմուդ Ահմեդինեժադը հայտարարել է, որ Իրանը մտադիր է փոխհատուցում պահանջել կրած վնասի դիմաց: Նա նշել է, որ դաշնակիցները լրացուցիչ բեռ դրեցին Իրանի ժողովրդի ուսերին և դարձան Համաշխարհային պատերազմի հաղթողներ: Ահմադինեժադի խոսքերով, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի հայտարարած չեզոքությանը, այն բռնագրավվել է. «Ձեր պայքարի ողջ ծանրությունն ընկավ իրանցիների ուսերին, սակայն պատերազմում տարած հաղթանակը, դուք Իրանի հետ այդպես էլ չկիսեցիք»:

Ինչպես նշել է Իրանի նախագահը, հենց Իրանում ձեռք բերվեց Գերմանիայի դեմ միասնական ճակատով հանդես գալու պայմանավորվածություն, որն էլ հետագայում վճռեց պատերազմի ելքը: Նա պահանջեց հատուկ հանձնաժողով ձևավորել` 1941 թ. օգոստոսին խորհրդային և բրիտանական զորքերն Իրան մտնելու հետ կապված վնասի գնահատման համար: Իրանի նախագահն ասել է. «Մենք հաշվարկել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանին հասցված ողջ վնասի չափը և հաշիվ կներկայացնենք, որը պետք է դաշնակիցները վճարեն»,- հաղորդում է Associated Press-ը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն