Հասմիկ Պողոսյան. «Ֆադեյ Սարգսյանը փայլուն անձնավորություն էր»
Հունվար 13, 2010թ. 13:50
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր վերջին հրաժեշտ են տվել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին: Հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, մտերիմներն ու գործընկերները:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին պատմել է, թե Ֆադեյ Սարգսյանին ճանաչում է մանկուց` մտերիմ էին ընտանիքներով. «Փայլուն անձնավորություն էր, բարի, հոգատար, մեր ընտանիքի դժվարությունների ժամանակ միշտ մեր կողքին է եղել, չափազանց ազնիվ էր, նպատակային խնդիրները լուծելիս: Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանի որ Ֆադեյ Սարգսյանն իրենով արժեհամակարգ էր: Նա չկա, բայց նրա անունը բարեխիղճ ձեռքերում է»:












