Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքերը Իսրայելին ժամկետ են նշանակել

Հունվար 13, 2010թ. 17:23

gyulԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «վերջնագիր» է ներկայացրել պաշտոնական Թել Ավիվին: Իսրայելում Թուրքիայի դեսպանի նկատմամբ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքի կապակցությամբ Գյուլը հայտարարել է. «Իսրայելին ժամանակ ենք տալիս մինչև այս երեկո: Կամ ուղղում են իրենց սխալը, կամ մեր դեսպանը վաղն առավոտյան առաջին իսկ ինքնաթիռով վերադառնալու է Թուրքիա»,- տեղեկացնում է «Milliyet» թերթը:

Գյուլի այս կտրուկ հայտարարությանն անմիջապես արձագանքել են Թել Ավիվից: Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը պատասխանել է, որ իրենք ցանկանում են ուղիղ երկխոսություն Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ թույլ չեն տա հակասեմիտական ոչ մի դրսևորման:

Տեղեկացվում է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքքոլն այսօր նախապես տեղ էր պատվիրել Թել Ավիվից դեպի Ստամբուլ չվերթ իրականացնող երկու ինքնաթիռներում, սակայն չի վերադարձել հայրենիք:

ArmAm.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն