Գլխավոր » Լրահոս

Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Նիդեռլանդների Զարգացման համագործակցության նախարար Ալբերտ Կունդերսի հետ

Հունվար 13, 2010թ. 17:47

avet adontsԱյսօր Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Նիդեռլանդների Զարգացման համագործակցության նախարար Ալբերտ Կունդերսի հետ:

Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Եվրամիության կառույցներում իրականացվող բարեփոխումներին` ընդգծելով այդ գործընթացներին համընթաց ԵՄ և գործընկեր երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդիականացման հրատապությունը: Նա նշել է իր պատասխանատվության ոլորտում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերի իրականացման, մաքսային բնագավառում Նիդեռլանդների և Հայաստանի ակտիվ փոխգործակցության մասին` առաջարկելով արդյունավետության ապահովման նպատակով վերանայել առկա ռեսուրսների և ծրագրերի իրականացման գործիքների օգտագործումը:

Նախարարի խնդրանքով Դեսպան Ադոնցը ներկայացրել է տնտեսության կայունացմանը և բազմազանությանն ուղղված Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ու կառավարության ծրագրերը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն