Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ռուբեն Սաֆրաստյան. «Եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանը դուրս կգա գործընթացից»

Հունվար 13, 2010թ. 17:00

picresize«Բարձ եմ գնահատում, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական շրջանակների առջև դրեց այն պաշտոնյաներին, որոնք հետագայում, եթե արձանագրությունները վավերացվեն, պատմության հարցերով զբաղվող ենթահանձաժողովում մասնակցեն քննարկումներին, ոչ մի արարք թույլ չտան, որը հնարավորություն կտա հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա, Թուրքիան ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, որպեսզի հնարավորինս շատ շահույթներ ստանա այդ գործընթացից, «սահմանի բացելու, հարաբերություններ հաստատելու ստորագրությունը թանկ վաճառի»: Բացի այդ, պրն.Սաֆրաստյանի համոզմամբ,  Թուրքիան ցանկանում է նաև սղոսկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը դա թույլ չի տալիս` հասկացնելով, որ այնտեղ անելիք չունի: Միաժամանակ.« Թուրքիան ցանկանում է այս գործընթացի հաշվին թուրք-ամերիկյան հարաբերություններում հասնել շահույթների»:

«Հավանաբար երկու-երեք ամիս Թուրքիան դեռ կձգձգի արձանագրությունների վավերացումը: Նա չբացառեց, որ եթե Թուրքիան այդ գործընթացը ձգձգի, Հայաստանը կարող է իրավական հիմք գտնել ու դուրս գալ գործընթացից»,-եզրափակեց թուրքագետը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն