Դավութօղլու. « Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները»
Հունվար 13, 2010թ. 20:20
Ինչպես հայտնի է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն գտնվում է Լոնդոնում, ուր և հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Միլլիբենդի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, խոսք չի կարող լինել Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին: Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը:
Նա հայտարարել է, թե որպեսզի հայ-թուրքական հարաբերությունն ինչ որ իմաստ ունենա, պետք է հաշվի առնել ողջ տարածաշրջանի իրավիճակը:
ArmAr.am












