Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը եղել ու մնում է Թուրքիային էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարարողը»
Հունվար 13, 2010թ. 20:40
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան մինչև 2010-ի նոյեմբերի 10-ը «Հարավային հոսքի» շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվություն կտրամադրի:
Նա հիշեցրել է, որ էկոլոգիական փորձաքննությունն ավարտված է 100 տոկոսով, իսկ աշխարահագրականը` 85-90 տոկոսով:
«Ռուսաստանը եղել ու մնում է Թուրքիային էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարարողը: Կարծում եմ` առաջ գնալու և ակտիվների փոխանակման համար առկա են հնարավորություններ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:
Էրդողանի այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն Թուրքիայի ԱԷԿ-ի վերազինման մասին:
ArmAr.am












