System of a Down-ն պատրաստվում է ակտիվանալ
Հունվար 13, 2010թ. 20:44
System of a Down խումբը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1995-ին: Խմբի բոլոր անդամները սփյուռքահայեր են: Օրերս` System of a Down հանրահայտ խմբի անդամ Շավո Օդաջյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե խումբը մտադիր է վերադառնալ ակտիվ համերգային-ստեղծագործական կյանքի:
Աշխարհահռչակ այս ռոք խմբի վերամիավորման մասին տեղեկություններ վաղուց են շրջանառվում, սակայն անդամներից և ոչ մեկը դեռևս պաշտոնապես այդ մասին չի հայտարարել:












