Գլխավոր » Լրահոս

Տասնամյակների գաղտնիքն արմատախիլ արեց Տոհմածառը

Հունվար 14, 2010թ. 09:30

15Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթն իր` 2010 թվականի հունվարյան համարներից մեկում հոդված է հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների հայտնի պաշտպան, փաստաբան Ֆեթիե Չեթինի ընտանիքի տխուր ու սրտառուչ պատմության մասին:

Ֆեթիե Չեթինը միայն ուսանողական տարիներին է իմացել իր հայկական արմատների մասին, երբ նրա սիրելի Սեհեր տատիկը  բացահայտել է 60 տարվա իր թաքցրած գաղտնիքը … նա հայ քրիստոնյա էր, ում թուրք զինվորները 1915 թվականին խլել էին մորից և մեծացրել էր որպես թուրք մուսուլման:

Սեհեր տատիկի իսկական անունը Հրանուշ էր: Հետագայում, նրա հուզիչ պատմությունից հետո Չեթինը պարզել էր, որ իր տատիկը այն հազարավոր երեխաներից մեկն է, որոնց ցեղասպանության ժամանակ առևանգել և հանձնել էին թուրք ընտանիքների: 1915-1918թթ. Օսմանյան կայսրությունում թուրքերն ավելի քան 1.5 միլիոն հայ էին կոտորել: Թուրքիայում հրաշքով փրկվածներին նրանք երբեմն անվանում էին «թրի մնացորդներ»:

«Տատիկիս պատմությունն իմանալուց հետո ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս, իսկ հետո սկսեցի աշխարհին նայել այլ աչքերովՙ, պատմում է Չեթինը, ով այժմ 60 տարեկան է: ՚Ես մեծացել եմ որպես թուրք մուսուլման, այլ` ոչ թե հայ: Պատմության գրքերում ոչ մի խոսք չկար հայկական ջարդերի մասին. դրանք ջնջել էին Թուրքիայի կոլեկտիվ հիշողությունից: Շատերը, իմ տատիկի նման, իրենց ներսում խորը թաղել են հայկական ինքնությունն ու տեսած արհավիրքները»:

Ֆեթիե Չեթինը հավատում է, որ հասել է այն վճռական պահը, երբ Թուրքիան ու Հայաստանը, վերջապես կարող են երես առ երես կանգնել պատմության ուրվականների դեմ և անգամ հաղթահարել մարդկության պատմության մեջ գոյություն ունեցող ամենաերկարատև ու խորը թշնամանքը:

Նա արդեն հաղթահարել է իր տրոհված ինքնությունը, որն էլ նրան Ստամբուլից հասցրել է Նյու Յորքի 10-րդ փողոցում գտնվող նպարեղենի մի խանութ, ուր իրենց խաթարված կյանքն են փորձել վերականգնել Թուրքիայից փախած նրա հայ ազգականները:

Հոդվածը պատմում է նաև ֆոտբոլային դիվանագիտության, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի, 1993 թվականից փակված սահմանի մասին: Խոսելով Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և այլուր ապրող յոթ միլիոնանոց հայկական սփյուռքի մասին, հեղինակը նշում է, որ սփյուռքահայերը մտահոգված են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է որպես պատրվակ օգտագործվել Թուրքիային ներելու համար, որտեղ անգամ Հայոց Ցեղասպանության հիշատակումը քրեորեն պատժելի է:

Չեթինի կարծիքով, հայերը պետք է պայքարեն «թուրքերի կոլեկտիվ ամնեզիայի  դեմ», ովքեր պնդում են, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է արյունահեղություններով, և սպանված հայերն էլ այդ քաոսի զոհերն են:

՚Թուրքիայում մարդկանց ճնշող մեծամասնությունը գաղափար իսկ չունի, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, իսկ հայերը նրանց պատմության գրքերում ներկայացվում են որպես հրեշավոր և չար թշնամիներՙ, գրում է Չեթինը: ՚Թուրքիան պետք է դեմառդեմ կանգնի իր պատմության առաջ: Մինչ այդ նրանք պետք է ճանաչեն հայ ժողովրդին, ուստի պետք է բացել սահմաններն ու երկխոսություն սկսելՙ, ասում է Չեթինը: Նա դաստիարակվել է մորական տատի կողմից, և ասում է, որ իր մուսուլմանական սրտի սահմաններն անվերադարձ անհետացել են, երբ տատիկը բացահայտեց իր հայկական արմատները:

Հրանուշը երեխա էր, երբ 1915-ին թուրք զինվորները ներխուժեցին նրանց Մադեն գյուղը. տղամարդկանց տարան, իսկ կանանց ու աղջիկներին փակեցին եկեղեցու բակում: Բարձրանալով մեկը մյուսի ուսերին ու նայելով բարձր պատերից այն կողմ, նրանք տեսան, թե ինչպես են թուրք զինվորները տղամարդկանց կտրված կոկորդներով մարմինները գցում Տիգրիս գետը, որի ջրերն այդ օրերին արյունից կարմիր էին ներկվել: Հրանուշը նաև տեսել է իր տատիկին, որն իր երկու թոռներին ջուրը գցելուց հետո, ինքն էլ է նետվել գետն ու անհետացել:

Հրանուշի մայրը՝ Իսկուհին, հրաշքով փրկվել և երկար դեգերումներից հետո հասել է Ամերիկա, որտեղ գտնվում էր նրա ամուսինը՝ Հովհաննեսը, ով դեռ 1913 թվականին լքել էր հարազատ գյուղը: Այստեղ նրանք նոր ընտանիք են ստեղծում:

՚Իր անցյալի մասին պատմելիս, տատս ամբողջ մարմնով դողում էր ու շարունակ կրկնում. ՚Թող այդ օրերն անհետ կորչեն ու այլևս երբեք չկրկնվեն»:

1980 թվականին Թուրքիայի զինվորական վարչակարգի դեմ դուրս գալու համար Ֆեթիե Չեթինը երեք տարվա ազատազրկման է դատապարտվում: Նրա խոսքերով, հայկական ինքնության բացահայտումը վճռորոշ դեր է խաղացել մարդու իրավունքների պաշտպան դառնալու գործում: Երբ 2006 թվականին ՚Ակոսՙ թերթի խմբագիր Հրանտ Դինքին մեղադրեցին ցեղասպանության մասին խոսելու համար, Չեթինը դարձավ նրա փաստաբանը: 2007թ. հունվարի 27-ին Հրանտ Դինքին սպանեցին Ստամբուլի իր խմբագրության դիմաց:

2004 թվականին Ֆեթիե Չեթինը հրապարակեց իր տատիկի հուշերը:

2000 թվականին 95 տարեկան հասակում Հրանուշ տատիկը մահացավ, և Չեթինը կատարեց նրա վերջին մաղթանքը՝ նրա մահվան մասին հաղորդագրություն տեղադրելով հայկական «Ակոս» թերթում, հուսալով գտնել իր կորցրած հարազատների հետքերը, այդ թվում՝ Հրանուշի քույր Մարգարիտին, որին նա երբեք չէր տեսել:

Իսկ երբ ամիսներ անց Նյու Յորքում կայացավ Չեթինի և իր հայկական ընտանիքի վերամիավորումը, «մորաքույր Մարջը» պատմեց, որ 1965 թվականին, երբ հայրը մահացել է, նրա թղթապանակում գտել են տարիներ շարունակ խնամքով պահված թղթի մի կտոր: Դա Հրանուշի նամակն էր, որը նա գրել էր հորը՝ Ամերիկա մեկնելուց շատ չանցած. «՚Մենք շարունակում ենք հուսալ և աղոթել, որ դու լավ լինես»,- գրված էր նամակում:

Ռուզաննա Ավագյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն