Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Քաղաքականություն

Վլադիմիր Պուտին. «Ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի շաղկապել»

Հունվար 14, 2010թ. 09:00

putin23_322818712Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առանձին վերցրած բավականին բարդ խնդիրներ են, հետևապես, Ռուսաստանը գտնում է, որ այդ հարցերը չի կարելի փոխշաղկապկապել մեկմեկու հետ ր չի կարելի դրանց լուծումը ներառել մեկ փաթեթի մեջ: «Հաշվի առնելով, որ և, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում: Դրանց փոխկապակցումն աննպատակահարմար է` թե մարտավարական, թե ռազմավարական առումով»,- ըստ, հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ վարչապետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:

Վլադիմիր Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ  երկու հակադիր գործընթացների փոխկապակցման դեպքում երկու լուծումներն էլ  կհետաձգվեն:

ՌԴ վարչապետը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել երկու խնդիրների կարգավորման գործընթացներին։  Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից նա ասել է. «Բնականաբար մենք գիտենք անցյալի  ծանր ժառանգության մասին, որը բաժին է հասել Հայաստանին և Թուրքիային, և մենք շահագրգռված ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն