Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանցի նախկին հարևանիս հետ երբեմն խոսում եմ հեռախոսով

Հունվար 14, 2010թ. 10:56

armenia-railroadsՈչ մի հայի համար գաղտնիք չէ, որ երևանաբնակ ադրբեջանցիները այստեղ իրենց շատ լավ են զգացել հայերի հետ, որոնք նրանց ոչ միայն չեն վնասել, այլև օգնել են ինչով կարող են: Իրենք Հայաստանում երբեք իրենց օտար չեն զգացել.  հայերն այդպիսի ժողովուրդ են…

Նույնն է ասում իմ նախկին ադրբեջանցի հարևանը` Էլդարը, որը 89-ին տեղափոխվեց Բաքու ու երբեմն-երբեմն զանգահարում է ինձ: Ինքս ճանապարհել եմ նրան երկաթգծի կայարանում, տվել նույնիսկ ճանապարհածախսը:

Զանգահարեց նաև Բաքվի ջարդերից հետո…

Մարդը ամաչում էր, որ ադրբեջանցի է. «Սիրով կվերադառնայի,- ասաց,- ու թեկուզ սպանեն, կընդունեմ իբրև արդար հատուցում: Հայերն էլ  կարող էին Բաքու ու Սումգայիթ կազմակերպել Երևանի Նարիմանով թաղամասում, Մասիսի շրջանի ադրբեջանաբնակ բազմաթիվ գյուղերում,  կարող էին չէ՞ մի ցեղասպանություն էլ իրենք կազմակերպել, բայց չարեցին …»

Եվ սիրով է հիշում Հայաստանը, Երևանը, նաև այն, թե ինչպես իրենց դիմավորեց ալիևների կոռումպացված իշխանությունը:

«Այսօր էլ պարտադրանքով մեզ պահում են ծանր վիճակում, որ աշխարհին ցույց տան, թե ադրբեջանցի փախստակաները վատ են ապրում ու միջազգային կառույցներից գումարներ շորթեն: Միակ բանը, որ փախստականների հիմնախնդրում սրանց չի հետաքրքրում, հենց փախստականներն են»-ասում է Էլդարը:

Այդ մասին ես գիտեի. մինչ օրս Ադրբեջանում գոյություն ունեն հատուկ առանձնավայրեր փախստականների համար, ուր պարբերաբար տանում են օտարերկրյա պատվիրակությունների անդամներին, որպեսզի բողոքեն «հայ ագրեսորներից»:

Ադրբեջանի նման տնտեսական պայմաններ ունեցող երկրում պետք է, որ փախստականների խնդիր չլինի: Բայց եղածը լուծելու փոխարեն, Ադրբեջանի կառավարությունը դրանք միտումնավոր թողել է բարձիթողի վիճակում և այսօր այն օգտագործում է զուտ հակահայկական քարոզչություն տարածելու նպատակով: Ու կարծես թե իր նպատակին հասել է. արդեն 20 տարի շարունակ Ադրբեջանի իշխանությունները փախստականների անվան տակ և’ ֆինանսական եկամուտներ են ստանում, և’ քաղաքական դիվիդենտներ:

Սեյրան Գալստյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն