Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Շավարշ Քոչարյան.« Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության եւ տարածաշրջանի համար»

Հունվար 14, 2010թ. 11:30

shavarshՀայաստանի արտգործնախարարի տեղակալ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

Հարց. – Պարոն Քոչարյան, 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանումները: Ելնելով այսօր ստեղծված իրավիճակից` ինչպիսի գնահատական կտաք այդ ոճրագործությանը:

Պատասխան. – Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած  ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականության հերթական հրեշավոր դրսեւորումն էր:

Դրա արդյունքը դարձավ Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նյութական կորուստների:

Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունների եւ սանձազերծված ագրեսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական հիստերիան եւ սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության եւ տարածաշրջանի համար:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն