Մաքքեյնը բարձր գնահատեց Սահակաշվիլու ռեվերանսը
Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի 10-ին Վրաստան էր այցելել Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, որին Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին շտապեց «Ազգային հերոսի» կոչում շնորհել: Ամերիկացի սենատորին գովերգելու համար Սահակաշվիլին օգտագործեց վրացերեն լեզվի բառապաշարի ողջ ընտրանին, վերջում էլ մի ատրճանակ նվիրեց, որը, Սահակաշվիլու հյուսած հեքիաթի համաձայն` Վիետնամի պատերազմի տարիներին մի ռուս գեներալ խլել էր ամերիկացի գերի օդաչուից: «Այդպիսի հերոսներ գոյություն ունեն ոչ միայն ֆիլմերում և գրքերում, այլ իրական կյանքում»,- շարունակել է հերոսացնել Մաքքեյնին` Վրաստանի նախագահը:
Վրաստանի նախագահի ամերիկահաճո ջանքերը տվեցին իրենց արդյունքը: Իր հերթին ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը ոգևորված հայտարարել է` Վրաստանն ունի հրաշալի նախագահ` ի դեմս Միխայիլ Սահակաշվիլու: Նա նույնիսկ ամերիկացիներին խորհուրդ է տվել. «Եթե ամերիկացիներն իսկապես ցանկանում են այցելել երկիր, որտեղ իրապես սիրում են ԱՄՆ-ն, իմ խորհուրդն է` այցելել Վրաստան», – ասել է սենատորը: Այս մասին փոխանցում է Fox News-ը:
ArmAr.am












