Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

2009-ը ծանր տարի էր Ադրբեջանի համար

Հունվար 14, 2010թ. 12:09

vafa2009-ի ավարտին Ադրբեջանի քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից փորձեցին տալ տարվա քաղաքական գնահատականը: Ադրբեջանցի քաղաքագետների հնչեցրած գնահատականներում 2009-ը Ադրբեջանի համար եղել է ոչ բարեհաջող տարի:

Այսպես. ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով, 2009թ. Ադրբեջանի ձեռքբերումների մասին խոսելը դժվար է, քանի որ տարին չափազանց ծանր էր Ադրբեջանի համար` ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների վատացման պատճառով:

Ինչ վերաբերում է ԱդրբեջանՌուսաստան հարաբերություններին, ըստ Գուլուզադեի, դրանք  արտաքուստ թվում են շատ լավ, բարիդրացիական, բայց իրականում դրանք այնքան էլ այդպես չեն: Գուլուզադեն  արձանագրում է, որ, ըստ էության. «Ռուսաստանը մնում է Հայաստանի հովանավորը»:

Իրանի հետ հարաբերությունները Գուլուզադեն գնահատում է բավարար` հինգ միավորանոց սանդղակով: «Մենք չենք դառնա այնպիսին, ինչպիսին մեզ կուզենար տեսնել Իրանը, և Իրանը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին մենք կուզենայինք»,– եզրակացնում է քաղաքագետը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն