Էներգետիկ խորհրդաժողով` Բաթումիում
Հունվար 14, 2010թ. 10:00
Այսօր Վրաստանի Բաթումի քաղաքում կմեկնարկի միջազգային էներգետիկ խորհրդաժողովը, որին կմասնակցեն 12 երկրների կառավարական պատվիրակություններ:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, խորհրդաժողավին ներկա կլինեն Բալթյան երկրների, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքմենիայի, Ղազախստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ պատվիրակությունը` էներգետիկայի հարցերով պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի գլխավորությամբ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին, տնտեսական այս միջոցառումը նվիրված է Հարավային էներգետիկ միջանցքի զարգացմանը և Արևմտյան Եվրոպային կասպյան էներգակիրների մատակարարման քննարկմանը:
ArmAr.am












