ՀՀ կառավարության որոշմամբ կսկսվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը
Հունվար 14, 2010թ. 13:09
Այսօր ՀՀ կառավարությունը հրավիրել էր տարվա առաջին նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել է զարգացման 3-ական ծրագիր ներկայացնել, որոնք պետք է բեկումնային լինեն այդ ոլորտների համար: Կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի միջոցներով սկսել հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:
Այն կյանքի է կոչվելու 2010-17 թթ ընթացքում:
Առաջին փուլի համար նախատեսված է 60 մլն դոլարի ներդրում:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասել է, որ այդքան գումարով աշխատանքն սկսելն իրատեսական է, ուստի ծրագիրը շուտով կմեկնարկի:
ArmAr.am












