Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Սահմանադրագետ.«Վերապահում անելը՝ իրավական առումով, սխալ է, իսկ քաղաքական առումով՝ վնասակար է երկրի համար»

Հունվար 14, 2010թ. 16:12

PoxosyanVardanՍահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի առանց վերապահումների։ Ըստ նրա՝ միջազգային երկկողմ պայմանագրերի դեպքում ճիշտ չէ վերապահումներ անել, որովհետև դրանք կազմվում են երկու կողմերի միջև նախօրոք համաձայնեցված դրույթների հիման վրա։  Վերապահումները հիմնականում արվում են բազմակողմ միջազգային պայմանագրերի դեպքում։

Հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, ըստ Վ.Պողոսյանի, վերապահումներ կարող են կատարվել ԱԺ-ում դրանց վավերացման ժամանակ։ Սակայն դրանից ի՞նչ կշահենք մենք, անհասկանալի է, քանի որ արձանագրությունների վավերացումից հետո այդ վերապահումների մասին պետք է տեղեկացնել Թուրքիային։ Թուրքիան մի դեպքում՝ կարող է ընդունել այդ վերապահումները, մյուս դեպքում՝ կարող  և չընդունել դրանք։ Իհարկե, շատ ավելի հավանական է 2-րդ տարբերակը, քանի որ.«Եթե երկկողմ պայմանագիր է՝ Թուրքիային մենք լավ առիթ ենք տալիս ասելու` մենք բանակցել ենք, այդ բանակցություններում միջնորդներ են եղել, ինչո՞ւ այդ ժամանակ այդ հարցերը չէիք բարձրացնում։ Քաղաքական տեսակետից մեզ համար նաև ձեռնտու չէ այդ տարբերակը, քանի որ մենք գնում ենք Թուրքիայի ընտրած սխալ ճանապարհով, կամ մեզ փորձում են ուղղորդել` գնալ այդ սխալ ճանապարհով։ Եթե մենք վերապահումներ անենք, ապա Թուրքիան իրեն կարող է ազատ համարել այդ պայմանագրից, որովհետև մենք ըստ էության պայմանագրի մեջ միակմողմանիորեն ցանկանում ենք փոփոխություններ մտցնել»,- նշեց Վարդան Պողոսյանը։

Ուստի, ըստ սահմանադրագետի, արձանագրությունների հետ կապված որևէ վերապահում անելը՝ իրավական առումով, սխալ է, իսկ քաղաքական առումով՝ վնասակար է երկրի համար։

Փաստորեն այս ամենից կարելի եզրակացնել, որ հայ-թուրքական արձանագրությունների որոշ դրույթներ մերժելու կամ չընդունելու միակ ուղին՝ արձանագրությունները չեղյալ համարելն է։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն