Հաստատվել է ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգը
Հունվար 14, 2010թ. 17:19
Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հունվարի 14-ին Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգը:
Վերջինիս նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունավետության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, որի մասը հանդիսացող բովանդակային նյութերը դեռ պետք է քննարկվեն: Ամեն դեպքում ճյուղի կառավարմանը վերաբերող պատկերացումները պետք է հստակեցվեն ընթացիկ տարում:
ArmAr.am












