Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի հսկողությունը վստահվեց ՊՈԱԿ-ին
Հունվար 14, 2010թ. 17:25
Գործադիրը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի եւ դրա պահպանական գոտու հողատարածքը եւ այն որպես պետական սեփականություն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: Այս մասին հայտնում են կառավարության մամլո վարչությունից:
ArmAr.am












