Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Զորքը շատ ուշ մտավ Բաքու …

Հունվար 14, 2010թ. 17:42

NG_logoԵրեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է.

«ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի հունվարի 13-ին) սկսեցին կոտորել հայերին:

Մոսկովյան ժողովրդավարները կողմ արտահայտվեցին Բաքվում կարգուկանոն հաստատելու համար զորք մտցնելուն, որովհետև այնտեղ ոչ թե ազատությունն էին պաշտպանում, այլ ջարդ էին կազմակերպել: Սակայն զորքը շատ ուշ մտավ Բաքու և համազոր չգործեց»:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն