Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ղարաբաղյան գործընթացքում դրական դինամիկա կա

Հունվար 14, 2010թ. 17:35

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող գործընթացում լճացում չկա, հակառակը` կա դրական առաջընթաց», – այսօրg_image հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է 9-ը հանդիպում, որոնցից 6-ը` երկկողմանի, իսկ երեքը եռակողմ` ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Այդ հանդիպումների քանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործընթացքում դրական դինամիկա կա»,- նշեց նախարար Նալբանդյանը, և հավելեց, որ, եթե նախորդ տարվա դրական դինամիկան պահպանվի, ապա «դա կօգնի կողմերին հասնել հակամարտության կարգավորմանը»:

Նալբանդյանը հիշեցրեց, որ կան ընդունված շատ հայտարարություններ, որոնց համաձայն հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները:  Հայաստանի ԱԳՆ ղեկավարը փաստեց, որ այդ հայտարարությունների տակ դրված է եթե ոչ Ադրբեջանի ստորագրությունը, ապա այդ երկրի անունը:

«Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ կարգավորմանը: Եվ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք, խոսում ենք ու երբեք էլ հանդես չենք եկել պատերազմ սկսելու, ուժ կիրառելու սպառնալիքներով»,- հավելեց նախարարը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն